Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 10-րդ բ դասարանի աշակերտ Սևակ Ավագյանը <<Եվրամիության և Չեխիայի կառավարության կողմից կազմակերպված <<Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման ՀՀ-ում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում>> ծրագրի շրջանակներում <<Կարող եմ արդյոք դառնալ թրաֆիքինգի զոհ>> շարադրության մրցույթին լավագույնս մասնակցելու համար արժանացել է երրորդ մրցանակին:
Friday, April 29, 2011
Մաթեմատիկական խաղ -մրցույթ 6-րդ դասարանում
<<Եռանկյունի>> |
Կողբի թիվ 2 դպրոցում կայացավ մաթեմատիկական մրցույթ 6- րդ դասարանցիների միջև: Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտների միտքն ու զարգացնել տրամաբանությունը: Ուստի մրցույթի առանցքում ընտրված էին տրամաբանական խնդիրներ և խաղեր, որոնց մի մասն ընտրված էր խնդրագրքերից, մյուս մասը՝ <<Կենգուրու 2011>> առաջադրանքներից: Դասարանը բաժանված էր երեք խմբի յոթական աշակերտներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրեց իր ավագին: Թիմերն ունեին մաթեմատիկական խորհրդանիշ-անուններ՝ <<Եռանկյունի>>, <<Քառակուսի>> և <<Շրջան>>:
<<Քառակուսի>> |
Մրցույթի սկզբմունքը հետևյալն էր. բոլոր թիմերին տրվում էր նույն խնդիրը, մեկ րոպե մտածելուց հետո պատասխանը հանձնվում էր հանձնաժողովին: Ճիշտ պատասխանող թիմը խրախուսվում էր խորհրդանշական բանալիով:
Վերջում մրցեցին նաև թիմի ավագները՝ պատասխանելով բլից հարցերի:
Աշակերտները շատ ոգևորված էին, և յուրաքանչյուր թիմ ձգտում էր նվաճել հաղթանակը:
Վերջնական արդյունքում 11 միավորով հաղթեց <<Եռանկյունի>> թիմը:
<<Շրջան>> |
Մրցույթի ընդմիջումները համեմվում էին գեղարվեստական համարներով՝ ասմունքով, երգով և պարով:
Մրցույթի վերջում հանձնաժողովը խրախուսական նվերներ՝ գրքեր, հանձնեց ակտիվ մասնակիցներին: Մրցույթն այնքան էր ոգևորել աշակերտներին, որ վճռեցին այն շարունակական դարձնել:
Սուրբ Զատիկի տոնակատարությունը
Քրիստոնեության ամենամեծ տոնն է Զատիկը: Սուրբ Հարության տոնը` Զատիկը, մարդկության հոգևոր և բարոյական վերածնության տոնն է: Զատիկը հավիտենական գարնան և հավերժական կյանքի տոնն է:
Ինչպես ամեն մի գարւն մի հրավեր է, որ նոր լույսով, նոր ջերմությամբ ծլի ու ծաղկի մայր բնւթյունը, այնպես էլ Սուրբ Հարության ավետիսը մի ոգեղեն հրավեր է` ուղղված մարդկային աշխարհին հոգեպես վերանորոգվելու և հոգեպես պայծառանալու:
Բարի լուրի զանգեր զարկին,
Զնգզնգալեն անու~շ-անու~շ ,
Լույսը բացվեց մեր աշխարհին,
Զատիկի լուրով անու~շ-անու~շ:
Sunday, April 24, 2011
Wednesday, April 6, 2011
Ապահով ինտերնետ
Դասի ընթացքը
Խթանման փուլը սկսեցի մտագրոհով, թե երեխաներն ինչ գիտեն ինտերնետի, նրանում առկա վտանգների մասին: Սկզբում երեխաներն այնքան էլ ակտիվ չէին, բայց հետո նրանց կաշկանդվածությունն անցավ, և ավելի ակտիվորեն մասնակցեցին դասապրոցեսին:
Իմաստավորման փուլում երեխաներին ծանոթացրի ապահով ինտերնետի ոսկե կանոններին, ցուցադրեցի նախապես կազմած պլակատը:
Բոլոր համակարգիչների վրա բացեցինք safe.am կայքը, այնուհետև բացեցինք esafetykit հղումը: Երեխաները ծանոթացան կայքին, տեսան, որ պետք է ծանոթանան անվտանգության, հաղորդակցության, կիբերհեետապնդման և զվարճանքի ոսկե կանոններին: Այնուհետև լրացրին անվտանգության, հաղորդակցության, կիբերհետապնդման և զվարճանքի թեստերը:
Անահիտը և Արամը |
Տիգրանը, Անին, Էդգարը, Ռոմանը |
Անվտագության թեստը լրացնելիս միայն Արամին և Անահիտին հաջողվեց բոլոր 5 հարցերին ճիշտ պատասխանել:
Հաղորդակցության թեստը անսխալ լրացրին միայն Անին և Տիգրանը, կիբերհետապնդման թեստը` Անին, Տիգրանը, Ռոմանը և Էդգարը: Զվարճանքի թեստը շատերին հաջողվեց անսխալ լրացնել:
Երեխաների ուշադրությունը անընդհատ պահում էչ կայքում տեղակայված խորհուրդներին:
Յուրաքանչյուր թեստից հետո քննարկում էինք սխալ պատասխանները, պարզաբանումը կատարվում էր աշակերտների օգնությամբ:
Երեխաները դասապրոցեսի ընթացքին մասնակցում էին սիրով, նրանց մոտ վերացել էր սկզբնական կաշկանդվածությունը: ժամանակը սուղ էր, և չհասցրինք անդրադառնալ խաղերին, բայց երեխաներին ցույց տվեցի կայքը և խորհուրդ տվի անպայման խաղալ բոլոր խաղերը:
Երեխաներից պահանջեցի, որ դասապրոցեսում սովորածի մասին պատմեն իրենց ընկերներին և սովորածը կիրառեն առօրյայում:
Դասապրոցեսին մասնակցում էին նաև դպրոցի որոշ ուսուցիչներ, որոնք ևս մասնակցեցին թեստերի կատարման աշխատանքներին և մեծ բավականություն ստացան:
Բաց դաս
ՀՀ Տավուշի մարզ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց
Բաց դաս /6.04.2011/
Պլան
1. Դասի թեման Ապահով ինտերնետ
2. Դասի նպատակը Աշակերտները կկարողանան.
ա. տեղեկանան ինտերնետում առկա վտանգների մասին
բ. հասկանան, թե ինչպես խուսափեն ինտերնետում առկա վտանգներից
3. Դասի ընթացքը- I-խթանման փուլ /5-7ր./
ա. Կատարել մտագրոհ, ինչ է ինտերնետը:
/Մտագրոհի միջոցով պարզել, թե ինչ գիտեն աշակերտներն ինտերնետի մասին/:
բ. Լրացնել նախապես պատրաստած թեստերը:
II - իմաստավորման փուլ /20 - 25 ր./
ա. Ծանոթացնել ապահով ինտերնետի ոսկե կանոններին:
բ. Ծանոթացումը կատարել ինտերնետային խաղերի միջոցով:
III - կշռադատման փուլ /5 -7 ր./
ա. Թեստի միջոցով պարզել, թե ինչպես յուրացրին նյութը:
4 . Կատարել անդրադարձ /5 ր./
Դասը վարեց Մ. Ազատյանը
Subscribe to:
Posts (Atom)