<<Իմ մասին>> ծրագրի շրջանակներում մոնտաժի եռօրյա դասընթացներ տեղի ունեցան Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դասընթացին մասնակցում էին աշակերտներ Կողբի երկու դպրոցներից, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցից և Բերդավանի միջնակարգ դպրոցից: Դասընթացը անց էր կացնում <<Ինտերնյուս>>- ի աշխատակից Գեղամ Վարդանյանը: Դասերին աշակերտները սովորեցին ինչպես նկարել տեսանյութ, ինչպես հարցազրույց վերցնել և ինչպես այդ նկարած տեսանյութերը մոնտաժել:
Առաջին օրը փոքրիկ բեմադրություն ցուցադրեցին՝ <<Կարմիր գլխարկը>>: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը բեմադրեց <<Կարմիր գլխարկը>> <<կույր>> հանդիսատեսի համար, մյուս խումբը՝ <<խուլ և համր>> հանդիսատեսի համար:
բեմադրություն <<խուլ և համր>> հանդիսատեսի համար |
բեմադրություն <<կույր>> հանդիսատեսի համար |
Երկրորդ օրը յուրաքանչյուր դպրոցի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ֆիլմեր իրենց բնակավայրերի մասին և այդ նկարած նյութերի վրա նրանք սովորեցին մոնտաժել videopad ծրագրի միջոցով:
Երրորդ օրը նրանք ինքնուրույն պատրաստեցին տեսանյութեր և ամփոփեցին ստացած գիտելիքները: