Saturday, October 20, 2012
Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն 2012-2013
Հոկտեմբերի 12-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2012-2013 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Ալեն Աբովյանը՝ 11-րդ <<ա>> դասարանից, Սուսաննա Բալայանը՝ 11-րդ <<բ>> դասարանից, Մանե Ղալեչյանը՝ 9-րդ դասարանից, Լիանա Աբովյանը՝ 8-րդ դասարանից և Նարե Թամազյանը՝ 7-րդ դասարանից:
Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 6-12-րդ՝ դասարաններում:
Այսպիսով հոկտեմբերի 12-ին ձայների մեծամասնությամբ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Ալեն Աբովյանը 11-րդ <<ա>> դասարանից:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, տնօրինությունը և ուսուցիչները շնորհավորեցին Ալեն Աբովյանին՝ մաղթելով նրան բեղնավոր և եռանդուն աշխատանք:
Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց փոքր հավաքույթի ձևով: Հրավիրված էին նաև թաշակառու ուսուցիչներ, ովքեր երկար տարիներ աշխատել էին այս կրթօջախում: Բոլոր էլ շատ հուզված էին և թախիծով ու կարոտով էին հիշում այն աշխատանքային տարիները, որ անց էին կացրել այս դպրոցում:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամներն էլ շնորհավորական բացիկներով և ծաղիկներով շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին իրենց տոնի առիթով:
Friday, October 5, 2012
Աշնանային արշավ
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար արդեն ավանդություն է դարձել ամեն տարի համադպրոցական արշավի անցկացումը: Այս տարի արշավի ուղղությունը Կողբի բնության հիասքանչ անկյուններից մեկը՝ Վարդիգյուղն էր:
Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, ծնողներ և ուսուցիչներ: Աշակերտները միշտ ոգևորությամբ և մեծ սիրով են մասնակցում աշնանային արշավին:
Արշավի մասնակիցները սկզբում գնացին Վարդիգյուղի խեչ, ապա քիչ հեռու նստեցին մի փոքր հանգստանալու և վայելելու հիասքանչ բնությունն ու ջերմ արևը:
Յուրաքանչյուր դասարան կազմակերպեց տարբեր խաղեր և մրցույթներ, եղան նաև մրցույթներ տարբեր դասարանների միջև:
Խոսեցին նաև բնության պաշտպանության, մաքրության և օզոնի շերտի պաշտպանության մասին:
Բոլորն էլ մեծ բավականություն ստացան և բարձր տրամադրությամբ և լավ հիշողություններով վերադարձան:
Subscribe to:
Posts (Atom)