Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի շարունակ ապահով համացանցի օրվան նվիրված բաց դաս է տեղի ունենում: Քանի որ համացանցից օգտվողների թիվն օր օրի ավելանում է և դրանք հիմնականում անչափահասներն են, այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք իմանան համացանցի անվտանգության ոսկե կանոնները:
Այս տարի բաց դասն անցկացվեց 7-րդ դասարանում: Դասին հրավիրված էին նաև ուսուցիչներ, ծնողներ և այլ դասարանների աշակերտներ, որոնք նույնպես շատ բան սովորեցին և իմացան համացանցից անվտանգ օգտվելու մասին:
7-րդ դասարանցիները խաղացին խաղ, որի միջոցով ներկայացրին թե ինչ բան է հաղորդագրությունը, և՛ թե ինչ բան է փոստաղբը, և ինչպես պետք է վարվեն դրանցից յուրաքանչյուրի հետ: Հետո տեղի ունեցավ ձեռքսեղման 1 րոպե, և երեխաները մեկնաբանեցին բարևի տարբերությունը իրական և վիրտուալ աշխարհում:
Այնուհետև աշակերտները լրացրին ապահով համացանցի վերբերյալ թեստերը safe.am կայքում, սովորեցին անվտանգ համացանցի ոսկե կանոները:
Բոլոր ներկաները շատ տեղեկություններ և մեծ բավականություն ստացան դասից: