1. Համաձայան կրթական չափորոշիչների ապահովել աշակերտների կողմից ծրագրային նյութի պահանջվող մակարդակի յուրացումը:
2. Աշակերտին զինել գիտելիքների հիմունքներով:
3. Դասապրոցեսը դարձնել արդյունավետ, ուսուցանող նյութը` հետաքրքիր և մատչելի:
4. Օգտագործել ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, դասավանդման նոր մեթոդներն ու եղանակները:
5. Դասի տեսական մասն ամրապնդել կյանքի կարևոր գործնական հմտություններով ու կարողություններով:
6. Օգտագործել ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն աշակերտների հետաքրքրության, ակտիվության մեծացմանը, ինքնուրույն մտածելու և ստեղծագործելու կարողությանը:
7. Ժամանակին անցկացնել, ստուգել ուսուցողական և ստուգողական աշխատանքները:
8. Ճիշտ կառուցել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը:
9. Կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ:
Այդ միջոցառումները ու էքսկուրսիաները կազմակերպելիս ներգրավել ակտիվ ծնողներին, միջոցներ ձեռնարկել երեխաների անվտանգությունը ապահովելու համար:
10. Կազմակերպել առարկայական խմբակներ, անցկացնել օլիմպիադաներ:
11. Լրջորեն և սիստեմատիկաբար զբաղվել ինքնակրթությամբ:
12. Հետևել դպրոցի շենքի և գույքի պահպանմանը:
13. Պատասխանատվություն կրել աշակերտների առողջության պահպանման և անվտանգության ապահովման համար:
14. Դպրոց ներկայանալ դասից առնվազն 10 րոպե շուտ:
15. Մասնակցել դպրոցում կազմակերպվող խորհրդակցություններին, ժողովներին:
16. Դասից առաջ ուսուցչանոցից վերցնել դասամատյանը և դասարան մտնել դասին անհրաժեշտ բոլոր պարագաներով:
17. Դասն սկսվելուն պես կատարել աշակերտների հաճախումների հաշվառում` նշելով բացակայությունները և ուշացումները:
18. Դասամատյանի համապատասխան տեղում լրացնել դասի թեման և տրվող հանձնարարությունները:
19. Սովորողներին նշանակած գնահատականները հրապարակել և պարտադիր գրանցել օրագրում:
20. Կիսամյակի վերջին դասաժամին ամփոփել տվյալ առարկայից աշակերտի ստացած գնահատականները:
21. Դասամատյանում չկատարել որևիցէ ջնջում կամ ուղղում:Նման անհրաժեշտության դեպքում դիմել փոխտնօրենին:
22. Ծայրահեղ պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում տեղյակ պահել տնօրենին:
23. Հարգելի կամ անհարգելի պատճառներով աշխատանքից բացակայող ուսուցիչները հաջորդ օրը աշխատանքի ներկայանալիս, մինչև դասարան մտնելը, պարտավոր են տնօրենին գրավոր բացատրություն տալ բացակայելու մասին, թույլտվություն ստանալ և անցնել աշխատանքի:
24. Մշտապես ձեռքի տակ ունենալ առարկայական ծրագիր` հաստատված փոխտնօրենի կողմից:
25. ՈՒնենալ առարկայական թեմատիկ պլան` հաստատված փոխտնօրենի կողմից:
26. Սովորողների ծնողների հետ չառնչվել դաստիարակչական հարցերից դուրս հարցերով:
Նման անհրաժեշտություն առաջաբնալու դեպքում դիմել տնօրենին:
27. Կարգապահական խախտում կամ խրախուսելի արարք կատարած աշակերտին չպատժել կամ չխրախուսել գնահատականի իջեցումով կամ բարձրացումով:
28. Դասամիջոցն աշակերտի հանգստի համար է: Չի կարելի ծառայեցնել այն տվյալ դասին:
29. Դասղեկի հրավերով պարտադիր նասնակցել ծնողական ժողովին:
Բացի այս ամենից ուսուցիչը պետք է օժտված լինի մասնագիտական կայուն գիտելիքներով, մարդկանց հետ շփվելու հմտությամբ, տիրապետի մանկավարժության, հոգեբանության հիմունքներին:
30. Ծնողական ժողովներին առանձին սաների ստացած գնահատականները ներկայացնել միայն սահմանված կարգով և աշակերտի մասին կարծիքներ չհայտնել ընդհանուրի ներկայությամբ` ծնողին դնել անցանկալի իրավիճակի մեջ: Նման հարցերը նպատակահարմար է քննարկել ծնողի հետ առանձին և խիստ անհատական:
31. Աշխատանքի ներկայանալ մշտապես կոկիկ տեսքով, ունենալ նրբակիրթ շարժուձև և էթիկայի կանոնների համապատասխան պահվածք և պարկեշտ կեցվածք:
32. Վերջին ժամը պարապելուց հետո պարտադիր ուղեկցել երեխաներին մինչև դպրոցի մուտքը:
Խիստ արգելվում է`
- դպրոցի շենքում և նրանից դուրս բարձր ձայնով, անհարգալից դիմելաձևով, վիրավորական արտահայտություններով դիմել գործընկերներին,
- ուշանալ աշխատանքից,
- հերթապահության ժամին չլինել նշված հարկում կամ վայրում,
- դասը վարել բարձր ձայնով` օգտագործելով աշակերտի անձը վիրավորող արտահայտություններ,
- դասի ընթացքում զբաղվել կողմնակի աշխատանքներով (տետրի ստուգում, աշակերտների հետ դասի թեմայից դուրս հարցերի քննարկում,բջջային հերախոսով խոսել և այլն),
- զանգից շուտ դուրս գալ դասարանից` ազատ արձակելով աշակերտներին,
- դասը խանգարող աշակերտներին անկյուն կանգնեցնել կամ դուրս հանել դասարանից,
- մատյանը փոխանցել աշակերտի միջոցով,
- կիսվող դասաժամերին աշակերտներին տեղափոխել դասարանից դասարան զանգը հնչելուց հետո,
- դասի ժամանակ աշակերտին դուրս թողնել,
- անցկացնել էքսկուրսիաներ` խախտելով սահմանված կարգը,