Հոկտեմբերի 5-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը մեծ շուքով նշեց ուսուցչի տոնը: Միջոցառումը անցկացվեց Կողբի մշակույթի տանը: Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի բոլոր մանկավարժները, երկու մանկապարտեզների աշխատակիցները, երաժշտական դպրոցի մանկավարժները, վաստակաշատ և թոշակառու ուսուցիչներ և շատ ու շատ այլ հյուրեր:
Միջոցառումը վարում էր Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանավարուհի Անահիտ Թամազյանը:
Բոլոր հյուրերին և մանկավարժներին շնորհավորեց Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Նազարյանը, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Վեներա Դուրինյանը, Կողբի ամբուլատորիայի վարիչ Սանամ Հարությունյանը, Կողբի մշակույթի տան տնօրեն Սասուն Մուրադյանը: Ողջույնի խոսքով և շնորհավորանքներով հանդես եկան երկու մանկապարտեզների սաները, Կողբի երաժշտական դպրոցի սաները, Կողբի և Նոյեմբերյանի պարի դպրոցի սաները, Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լալա Աբովյանը և XIIբ դասարանի աշակերտուհի Անուշիկ Բարսեղյանը:
Կողբի գյուղապետարանը նույնպես շնորհավորեց երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին և դրամական պարգևատրում կատարեց:
Բոլոր հյուրերը հուզմունքով և հիացմունքով հեռացան դահլիճից:
No comments:
Post a Comment