Հնչի՛ր առաջին զանգ, երկա՜ր, երկա՜ր հնչիր,
Կանչի՛ր մանուկներին, կանչի՛ր քո երգ-կանչով,
Կյանքի լույս են նրանք, կանչի՛ր նրանց, կանչի՛ր:
Ուսումնական տարվա առաջին օրը հանդիսավորությամբ նշվեց նաև Կողբի թիվ 2միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, զորամասի հրամանատար գնդապետ Վահագն Ասատրյանը և բազմաթիվ այլ հյուրեր:
Տնօրենը, արժևորելով գիտության և կրթության դերը, նշեց, որ Կողբի թիվ 2 դպրոցը մշտապես աչքի է ընկել ընդունելության բարձր մակարդակով, որի վառ ապացույցն այս տարվա արդյունքներն են (պետական բուհեր են ընդունվել 27 շրջանավարտներից 17-ը): Տնօրենը նաև նշեց, որ տարվա ձեռքբերումներից մեկն էլ նոր վերանորոգված սպորտդահլիճն է, որը խնդրահարույց հարց էր դպրոցում:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Արմեն Ղուլարյանը, ով գնահատեց Կողբի թիվ 2 դպրոցի բարեխիղճ աշխատանքը և պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել դպրոցին:
Միջոցառումը համեմված էր գեղարվեստական համարներով, ինչն ավելի ոգևորեց աշակերտներին, հատկապես առաջին անգամ դպրոց ոտք դրած փոքրիկներին: Միջոցառման ավարտին փոքրիկները խոստացան՝
Խոսք ենք տալիս մենք միմյանց
Միշտ սովորել գերազանց,
Որ ուսուցիչ ու դասղեկ
Ասեն ապրեք, երեխե՛ք:
No comments:
Post a Comment