Saturday, October 20, 2012
Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն 2012-2013
Հոկտեմբերի 12-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2012-2013 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Ալեն Աբովյանը՝ 11-րդ <<ա>> դասարանից, Սուսաննա Բալայանը՝ 11-րդ <<բ>> դասարանից, Մանե Ղալեչյանը՝ 9-րդ դասարանից, Լիանա Աբովյանը՝ 8-րդ դասարանից և Նարե Թամազյանը՝ 7-րդ դասարանից:
Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 6-12-րդ՝ դասարաններում:
Այսպիսով հոկտեմբերի 12-ին ձայների մեծամասնությամբ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Ալեն Աբովյանը 11-րդ <<ա>> դասարանից:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, տնօրինությունը և ուսուցիչները շնորհավորեցին Ալեն Աբովյանին՝ մաղթելով նրան բեղնավոր և եռանդուն աշխատանք:
Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց փոքր հավաքույթի ձևով: Հրավիրված էին նաև թաշակառու ուսուցիչներ, ովքեր երկար տարիներ աշխատել էին այս կրթօջախում: Բոլոր էլ շատ հուզված էին և թախիծով ու կարոտով էին հիշում այն աշխատանքային տարիները, որ անց էին կացրել այս դպրոցում:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամներն էլ շնորհավորական բացիկներով և ծաղիկներով շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին իրենց տոնի առիթով:
Friday, October 5, 2012
Աշնանային արշավ
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար արդեն ավանդություն է դարձել ամեն տարի համադպրոցական արշավի անցկացումը: Այս տարի արշավի ուղղությունը Կողբի բնության հիասքանչ անկյուններից մեկը՝ Վարդիգյուղն էր:
Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, ծնողներ և ուսուցիչներ: Աշակերտները միշտ ոգևորությամբ և մեծ սիրով են մասնակցում աշնանային արշավին:
Արշավի մասնակիցները սկզբում գնացին Վարդիգյուղի խեչ, ապա քիչ հեռու նստեցին մի փոքր հանգստանալու և վայելելու հիասքանչ բնությունն ու ջերմ արևը:
Յուրաքանչյուր դասարան կազմակերպեց տարբեր խաղեր և մրցույթներ, եղան նաև մրցույթներ տարբեր դասարանների միջև:
Խոսեցին նաև բնության պաշտպանության, մաքրության և օզոնի շերտի պաշտպանության մասին:
Բոլորն էլ մեծ բավականություն ստացան և բարձր տրամադրությամբ և լավ հիշողություններով վերադարձան:
Friday, September 28, 2012
Դաս-քննարկում օզոնի շերտի պաշտպանության մասին
Սեպտեմբերի 27 ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհիները 7-րդ և 12-րդ դասարաններում անցկացրեցին դաս-քննարկում
նվիրված օզոնի շերտի պաշտպանության :
Դասի ընթացքում աշակերտները դիտեցին սլայդ-ցուցադրություն քննարկեցին թե՞ ինչ է օզոնը ,որտեղ է գտնվում, ինչպես է օզոնը գոյանում մթնոլորտում, ինչու ենք հոք տանում
մթնոլորտային
օզոնի
պահպանության
համար, արդյոք
օզոնը
հավասարաչափ
է բաշխված երկրագնդի վրա,ինչպես է չափվում օզոնի քանակությունը մթնոլորտում, որոնք
են
մարդու
գործունեության
արդյունքում
վերնոլորտային
օզոնի
քայքայման
հիմնական
փուլերը,
ո նյութերի
արտանետումներն
են
մարդու
գործունեության
արդյունքում
առաջացնում
օզոնային
շերտի
քայքայումը,
որոնք
են
վերնոլորտային
օզոնը
քայքայող
գազերը
, որոնք
են
օզոնը
քայքայող
քլորի
և
բրոմի
քիմիական
ռեակցիաները,
որոնք
են
քայքայված
օզոնային
շերտերը
և
այլն:
Մենք այդ դասընթացից սովորեցինք, թե որքան կարևոր է մեզ համար օզանային շերտի պաշտպանությունը և թե ինչ պետք է անենք
որպիսզի
պահպանենք
օզոնը
: Դասի
վերջում
նայեցինք
մուլտֆիլմ
օզոնի
մասին,
որը
մեզ
շատ դուր եկավ:
Այժմ կոչ ենք անում բոլորիտ պահպանեք օզոնը որովհետև նրանից է կախված բոլորիս կյանքը:
Monday, September 10, 2012
Նոր ուսումնական տարին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում
Սեպտեմբերի 1... Առաջին զանգ... Շատերի համար որքան ցանկալի և ավետաբեր:
Այս տարի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար 40-րդ սեպտեմբերի 1-ն էր:
Առաջին դասարանցիները ծաղկեփնջերը ձեռքներին առաջին անգամ ոտք էին դնում մեր կրթօջախ՝ հուզմունքով և հավատով լեցուն: Ինչպիսի երազանքներ ու ցանկություններ, որոնք պետք է իրականացնեն տարիներ հետո:
Պակաս հուզված չէին նաև մեր 12-րդ դասարանցիները, քանզի սա իրենց վերջին սեպտեմբերի 1-ն էր հարազատ կրթօջախում:
Դպրոցի տնօրեն Կարեն Նազարյանը շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչների և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց իրենց հույսերի և սպասումների իրականացում:
Այս տարի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար 40-րդ սեպտեմբերի 1-ն էր:
Առաջին դասարանցիները ծաղկեփնջերը ձեռքներին առաջին անգամ ոտք էին դնում մեր կրթօջախ՝ հուզմունքով և հավատով լեցուն: Ինչպիսի երազանքներ ու ցանկություններ, որոնք պետք է իրականացնեն տարիներ հետո:
Պակաս հուզված չէին նաև մեր 12-րդ դասարանցիները, քանզի սա իրենց վերջին սեպտեմբերի 1-ն էր հարազատ կրթօջախում:
Դպրոցի տնօրեն Կարեն Նազարյանը շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչների և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց իրենց հույսերի և սպասումների իրականացում:
Thursday, April 19, 2012
Մոնտաժի դասընթացներ Կողբի թիվ2 միջնակարգ դպրոցում
<<Իմ մասին>> ծրագրի շրջանակներում մոնտաժի եռօրյա դասընթացներ տեղի ունեցան Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դասընթացին մասնակցում էին աշակերտներ Կողբի երկու դպրոցներից, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցից և Բերդավանի միջնակարգ դպրոցից: Դասընթացը անց էր կացնում <<Ինտերնյուս>>- ի աշխատակից Գեղամ Վարդանյանը: Դասերին աշակերտները սովորեցին ինչպես նկարել տեսանյութ, ինչպես հարցազրույց վերցնել և ինչպես այդ նկարած տեսանյութերը մոնտաժել:
Առաջին օրը փոքրիկ բեմադրություն ցուցադրեցին՝ <<Կարմիր գլխարկը>>: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը բեմադրեց <<Կարմիր գլխարկը>> <<կույր>> հանդիսատեսի համար, մյուս խումբը՝ <<խուլ և համր>> հանդիսատեսի համար:
բեմադրություն <<խուլ և համր>> հանդիսատեսի համար |
բեմադրություն <<կույր>> հանդիսատեսի համար |
Երկրորդ օրը յուրաքանչյուր դպրոցի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ֆիլմեր իրենց բնակավայրերի մասին և այդ նկարած նյութերի վրա նրանք սովորեցին մոնտաժել videopad ծրագրի միջոցով:
Երրորդ օրը նրանք ինքնուրույն պատրաստեցին տեսանյութեր և ամփոփեցին ստացած գիտելիքները:
Thursday, April 5, 2012
Thursday, March 29, 2012
Օգնության ծանրոցներ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցին
ԱՄՔՈՐ բարեգործական ընկերության կողմից մատի 28-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը օգնության ծանրոցներ ստացավ: Ծանրոցների մեջ հիգիենայի պարագաներ էին, որոնք բաժանվեցին դպրոցի բոլոր դասարանների աշակերտներին և ուսուցիչներին:
ԱՄՔՈՐ ընկերությունը տարիներ առաջ նույնպես օգնություն էր ցուցաբերել դպրոցին:
Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները իրենց շնորհակալությունն են հայտնում ԱՄՔՈՐ ընկերության օգնության համար:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների հանդիպումը Կողբի գյուղապետի հետ
Մարտի 28-ին Կողբի երկու դպրոցների աշակերտները հանդիպում ունեցան Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանի հետ: Հնադիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, և պարոն Աղաբաբյանը սիրով պատասխանեց երեխաների բոլոր հարցերին: Երեխաները տեղեկացան, թե ինչ աշխատանքներ են մնացել կատարելու մինչև հոկտեմբերին կայանալիք ընտրությունները: Պարոն Աղաբաբյանն ասաց, որ հիմա գյուղում խմելու ջրի ջրագիծ է կառուցվում, և որ այդ խմելու ջրից կօգտվեն ավելի քան 300 ընտանիք, գյուղի Ավագի ձոր կոչվող հատվածում կառցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան սպորտային համալիր՝ ֆրանսիահայ բարերար Րաֆֆի Քամայանի նախաձեռնությամբ:
Աշակերտները բարձրացրին նաև գյուղի աղբահանության խնդիրը: Պարոն Աղաբաբյանն փաստեց, որ դա գյուղի ամենացավոտ հարցերից մեկն է, և նա այդ խնդրով զբաղվում է 2005թ.-ից, սակայն այն դեռ վերջնական լուծում չի ստացել: Նա ավելացրեց, որ գյուղի լուսավորության խնդիրը նույնպես կլուծվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Աշակերտները խնդրեցին օգնել դպրոցին սպորտային գույքով, հանդիսությունների դահլիճի սեղան-աթոռներ ձեռք բերման համար: Նրանք նաև խնդրեցին օգնել ուսուցչանոցի կահավորմանը: Պարոն Աղաբաբյանն ասաց, որ կկատարի նրանց խնդրանքը:
Աշակերտները պարոն Աղաբաբյանին առաջարկեցին Կողբի գյուղապետարանի կողմից կրթաթոշակ սահմանել դպրոցի միջին և բարձր դասարաններում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների համար: Պարոն Աղաբաբյանը այս առաջարկը ևս ողջունեց, բայց ասաց, որ երբ ինքը աշակերտ էր, իրենք անշահախնդիր ձևով էին սովորում դպրոցում:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Կողբի մշակույթի տան տնօրեն Սասուն Մուրադյանը և ՏԻՄ-ի ներկայացուցիչ Արմեն Ղուլիջանյանը:Աշակերտները մի քանի մշակութային հարց էլ ուղղեցին պարոն Մուրադյանին:
Աշակերտներին հետաքրքիր էր, թե ինչու գյուղում չեն ներկայացվում բեմադրություններ, տիկնիկային թատրոնը ինչու չի գործում և չեն կատարվում տեսաֆիլմերի ցուցադրումներ: Նրանք խոստովանեցին, որ իրենք նույնպես կարող են մասնակցություն ցույց տալ բեմադրություններին: Պարոն Մուրադյանը համաձայնվեց, որ, այո՛, վերջերս մշակույթային կյանքն այնքան էլ ակտիվ չէ, և որոշեցին համագործակցել:
Wednesday, March 28, 2012
Խաղաղության Կորպուսի կամավորի գործունեությունը
Ինչպես արդեն գրել էինք 2011թ. սեպտեմբերից Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում աշխատում է Խաղաղության Կորպուսի կամավոր Աշլի Էլիսը:
Երիտասարդ կամավորին շատ է դուր գալիս Կողբ գյուղը և նրա բնակիչները: Գյուղում գրեթե բոլորը արդեն ճանաչում են նրան, հանդիպելիս ջերմ ողջունում են և սիրով զրուցում են նրա հետ: Աշլին մեծ սիրով շփվում է բոլորի հետ և արդեն հասցրել է մեծ թվով ընկերներ ձեռք բերել:
Դպրոցում նա համագործակցում է անգլերենի ուսուցիչների հետ, դասերի ժամանակ օգնում պատրաստել լրացուցիչ նյութեր, որպեսզի ավելի ոգևորի երեխաներին:
Դպրոցում հիմնել է անգլերենի անվճար խմբակ երկու տարիքային խմբերի համար: Անգլերեն լեզվով հետաքրքվող երեխաները սիրով հաճախում են նրա խմբակներին: Հիմա նա աշակերտներին նախապատրաստում է Նոյեմբերյանում կայանալիք անգլերեն բանաստեղծությունների ասմունքի մրցույթին, որն ամեն տարի անց է կացվում Խաղաղության Կորպուսի կամավորների կողմից:
Փետրվարին Աշլին և նրա գործընկեր Վարդանուշ Բարսեղյանը մասնակցեցին Ծաղկաձորում անցկացվող դասընթացին և հիմա աշխատում են դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման ծրագրի վրա:
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը հրավիրված էին ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Դպրոցի աշակերտները երգով, պարով և ասմունքով շնորհավորեցին դահլիճում ներկա գտնվող կանանց և աղջիկներին: Բոլորը շատ մեծ բավականություն ստացան կազմակերպված միջոցառումից:
Monday, March 5, 2012
Բաց դաս
<<Ապահով համացանց>>
Մարտի 2-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ <<Բ>> դասարանում տեղի ունեցավ բաց դաս: Դասն անցկացրեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Աբովյանը: Նա ներկայացրեց դասի թեման, նպատակը, խնդիրները: Եվ ընդհանրապես ինչպես պետք է օգտվել համացանցից ապահով: Աշակերտները ներկայացրին համացանցային վիճակագրություն, խոսեցին էլեկտրոնային գրադարանների , բլոգների, սոցիալական ցանցերի և շարժական տեխնոլոգիաների մասին: Այնուհետև դիտեցին 8-րդ դասարանի աշակերտ Սուրեն Ղուլիջանյանի պատրաստած տեսանյութը ապահով համացանցի վերաբերյալ:
Բաց դասին ներկա գտնվող ուսուցիչները իրենց հարցերն ուղղեցին աշակերտներին և ստացան սպառիչ պատասխաններ:
Կատարեցին փորձ <<ձեռք սեղման րոպե>>: Աշակերտներին առաջարկվեց 10 վայրկյանի ընթացքում հնարավորինս շատ դասընկերների ձեռքով ողջունել: Հետո քննարկում տեղի ունեցավ, թե այդ նույն ժամանակահատվածում, քանի մարդու նրանք կողջունեին համացանցում:
Հետո աշակերտները լրացրին safe.am կայքում տեղադրված համացանցի անվտանգության թեստը: Քանի որ նրանք արդեն լավ տեղյակ էին ինչպես համացանցից օգտվել ապահով, թեստի արդյունքները շատ բարձր էին: Վերջում խաղացին ապահով համացանցին նվիրված esafetykit խաղը:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Ամալյա Ղարագյոզյանը շնորհակալություն հայտնեց ինֆորմատիկայի ուսուցչուհուն և աշակերտներին և խոստովանեց, որ ինքը ևս շատ բան սովորես այդ դասից:
Մարտի 2-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ <<Բ>> դասարանում տեղի ունեցավ բաց դաս: Դասն անցկացրեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Աբովյանը: Նա ներկայացրեց դասի թեման, նպատակը, խնդիրները: Եվ ընդհանրապես ինչպես պետք է օգտվել համացանցից ապահով: Աշակերտները ներկայացրին համացանցային վիճակագրություն, խոսեցին էլեկտրոնային գրադարանների , բլոգների, սոցիալական ցանցերի և շարժական տեխնոլոգիաների մասին: Այնուհետև դիտեցին 8-րդ դասարանի աշակերտ Սուրեն Ղուլիջանյանի պատրաստած տեսանյութը ապահով համացանցի վերաբերյալ:
Բաց դասին ներկա գտնվող ուսուցիչները իրենց հարցերն ուղղեցին աշակերտներին և ստացան սպառիչ պատասխաններ:
Կատարեցին փորձ <<ձեռք սեղման րոպե>>: Աշակերտներին առաջարկվեց 10 վայրկյանի ընթացքում հնարավորինս շատ դասընկերների ձեռքով ողջունել: Հետո քննարկում տեղի ունեցավ, թե այդ նույն ժամանակահատվածում, քանի մարդու նրանք կողջունեին համացանցում:
Հետո աշակերտները լրացրին safe.am կայքում տեղադրված համացանցի անվտանգության թեստը: Քանի որ նրանք արդեն լավ տեղյակ էին ինչպես համացանցից օգտվել ապահով, թեստի արդյունքները շատ բարձր էին: Վերջում խաղացին ապահով համացանցին նվիրված esafetykit խաղը:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Ամալյա Ղարագյոզյանը շնորհակալություն հայտնեց ինֆորմատիկայի ուսուցչուհուն և աշակերտներին և խոստովանեց, որ ինքը ևս շատ բան սովորես այդ դասից:
Բանավեճ Համակարգիչ և համացանց
2012 թվականի մարտի 1 ին տեղի ունեցավ երկրորդ բանավեճը: Բանավեճին մասնակցում էին 12 աշակերտ, բանավեճ ակումբի ղեկավար Մանիկ Ազատյանը, օգնող մանկավարժ, հոգեբան Անի Սիմոնյանը և նաև ունեինք հյուր՝ Էլիզա Աբովյանը: Այս անգմվա բանավեճի մասնակից աշակերտներից քչերն էին մասնակցել նախորդ բանավեճին: Բանավեճի թեման էր <<Համակարգիչն և համացանց>>:
Այս անգամ բանավեճ-զրույցի սկզբում չկային կողմ և դեմ խմբեր, սակայն ընթացքում ստեղծվեցին: Մենք քննարկեցինք, թե համակարգիչը և համացանցը ի՞նչ նշանակություն ունեն մարդկանց կյանքում, ինչքանո՞վ է նպաստում մեր երիտասարդ սերնդի զարգացմանը, ո՞ր տարիքից պետք է երեխային թույլատրել օգտվել համակարգչից, արդյո՞ք մեր այժմյան առօրյան պատկերացնում եք առանց համակարգչի: Մենք նշեցինք, որ համակարգիչն ունի և՛ բացասական, և ՛ դրական ազդեցություն մարդկանց կյանքում: Հնչեցին տարբեր տեսակետներ: Մասնակիցների մեծամասնությունը մտածում էին, որ համակարգիչը մարդուն «բթացնում» է, իսկ փոքրամասնությունը՝ հակառակը, համակարգիչը մարդու համար ինֆորմացիայի մեծ աղբյուր է և առանց համակարգչի մարդը ուղղակի չի կարող գոյատևել:
Քննարկվեց այն, որ աշակերտները նախընտրում են դիտել ֆիլմը կամ կարդալ համակարգչից , քան ոչ պատկերազարդ գիրքը վերցնել ձեռքը: Քիչ անց մենք կատարեցինք մի կենդանի փորձ և համեմատեցին թե 1 րոպեում քանի մարդու ձեռք կարող ենք սեղմել իրար հանդիպելով և համացանցով: Մենք համոզվեցինք, որ մարդիկ կարող են իրար հանդիպելով ավելի շատ սեղմել միմյանց ձեռք քան համացանցում:Հանգեցինք նրան,որ մարդիկ կտրվելով իրական կյանքից սկսում են ամաչել իրար ձեռք սեղմել և նաև ցանկաությունն է նվազում: Ի վերջո մենք եկանք այն համոզման, որ մարդը գրեթե 70% տեղեկություն ստանում է համացանցից և ունի շատ դրական կողմեր, իհարկե <<ճիշտ չափաբաժնով>> օգտվելու դեպքում:
Friday, February 24, 2012
Բանավեճ Հայկական հեռուստասերիալների ազդեցություն երեխաների վրա
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ բանավեճ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Բանավեճի թեման էր <<Հայկական հեռուստասերիալների ազդեցությունը երեխաների վրա>>: Բանավեճին մասնակցում էին 6-11-րդ դասարանների 18 աշակերտներ: Նախապես նրանք բաժանվեցին երկու խմբի՝ դեմ /14/ և կողմ /4/:
Նախ խոսեցին ընդհանրապես հայկական հեռուստասերիալների մասին, հետո քննարկեցին թե ինչու են դեմ կամ կողմ: Երեխաներն ասացին, որ կնախընտրեին սերիալների փոխարեն դիտել ուրիշ հաղորդումներ՝ ինտելեկտուալ, ուսուցողական, երաժշտական կամ ուղղակի գեղարվեստական ֆիլմեր: Քննարկեցին տարբեր հեռուստասերիալներ: Դրանց ամենաբացասական գծերից նշվեց, որ հայկական հեռուստասերիալներում ավելի շատ քարոզվում է բռնություն, մարդասպանություն, ժարգոնային խոսելաձև, իսկ հայկական հեռուստասերիալների կողմնակիցները նշեցին, որ այդ ամենը իր մեջ ունի մեծ խրատ՝ երեխաների և ընդհանրապես բոլոր հեռուստադիտողների համար դա օրինակ է ծառայում, որ իրենք իրենց հետագա կյանքում չվարվեն կամ չխոսեն նման ձևով, ինչեպս դա տեսնում ենք մենք բոլորս մեր հեռուստասերիալներում:
Tuesday, February 21, 2012
Հայտարարություն
Աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման
Ամառային Դպրոց 2012
<<Ստեփանավան Երիտասարդական Կենտրոն>> ՀԿ-ն իրականացնում է ԳԼՕ աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման Ամառային Դպրոց 2012:
Ծրագրի նպատակն է ինքնաճանաչման ¨ ինքնազարգացման հնարավորություններ ընձեռնել 13-16 տարեկան հայ աղջիկներին ¨ զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, ¨ ստեղծագործական մտքի ձ¨ավորում:
Ծրագրի տ¨ողությունը 7 օր է, hունիսի 16-ից մինչ¨ hունիսի 22-ը: Ամառային դպրոցը տեղի կունենա Ստեփանավանում: Պարապմունքերը վարելու են հայ ¨ ամերիկացի (ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորներ) հմուտ դասընթացավարները: Աշխատանքային լեզուն հայերենն է: Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը:
Ամառային դպրոցին կմասնակցեն 50 մասնակիցներ: Կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող, 8-11-րդ դասարաններում ուսանող աղջիկներ: Մասնակիցների դիմումները կդիտարկվեն ¨ ընտրությունը կավարտվի հունիսի սկզբին: Ընտրության արդյունքների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի աշխատակիցների կողմից հունիս ամսվա սկզբին:
Դիմումների ստացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
Դիմումները կարող եք ուղարկել syc_ngo@yahoo.com, simonyan.lilit@gmail.com էլեկտրոնային հասցեներով, փոխանցել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների միջոցով:
Դիմումի ձևը կարող եք ձեռք բերել ձեր դպրոցի ԽԿ կամավորներից կամ համակարգչային օպերատորներից:
Առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլ
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի առաջին՝ դպրոցական փուլը: Օլիմպիադայի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակները կտեղադրվեն www.olymp.am կայքում փետրվարի 28-ին:
Փետրվարի 20-ից սկսվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ՝ տարածաշրջանային փուլը, հետևյալ ժամանակացույցով.
Ժամանակացույց
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ /տարածաշրջանային / փուլի
2011-2012 ուսումնական տարի
Առարկա | Ամիս, ամսաթիվ | Անցակցման վայրը |
Հայոց լեզու | Փետրվարի 20 | Բերդավանի մ/դ |
Ֆիզիկա | Փետրվարի 21 | Կողի №2 մ/դ |
Պատմություն | Փետրվարի 22 | Բերդավանի մ/դ |
Քիմիա | Փետրվարի 23 | Նոյեմբերյանի №2 մ/դ |
Ինֆորմատիկա | Փետրվարի 24 | Բերդավանի մ/դ |
Անգլերեն | Փետրվարի 25 | Կողի №2 մ/դ |
Աշխարհագրություն | Փետրվարի 25 | Բերդավանի մ/դ |
Կենսաբանություն Գրականություն | Փետրվարի 27 | Բերդավանի մ/դ |
Ռուսաց լեզու, Աստղագիտություն | Փետրվարի 28 | Բերդավանի մ/դ |
ՀԵՊ | Փետրվարի 29 | Կողի №2 մ/դ |
ՆԶՊ | Մարտի 1 | Բերդավանի մ/դ |
Բոլոր քննություննեը սկիզբը 1100-ին:
Subscribe to:
Posts (Atom)