2012 թվականի մարտի 1 ին տեղի ունեցավ երկրորդ բանավեճը: Բանավեճին մասնակցում էին 12 աշակերտ, բանավեճ ակումբի ղեկավար Մանիկ Ազատյանը, օգնող մանկավարժ, հոգեբան Անի Սիմոնյանը և նաև ունեինք հյուր՝ Էլիզա Աբովյանը: Այս անգմվա բանավեճի մասնակից աշակերտներից քչերն էին մասնակցել նախորդ բանավեճին: Բանավեճի թեման էր <<Համակարգիչն և համացանց>>:
Այս անգամ բանավեճ-զրույցի սկզբում չկային կողմ և դեմ խմբեր, սակայն ընթացքում ստեղծվեցին: Մենք քննարկեցինք, թե համակարգիչը և համացանցը ի՞նչ նշանակություն ունեն մարդկանց կյանքում, ինչքանո՞վ է նպաստում մեր երիտասարդ սերնդի զարգացմանը, ո՞ր տարիքից պետք է երեխային թույլատրել օգտվել համակարգչից, արդյո՞ք մեր այժմյան առօրյան պատկերացնում եք առանց համակարգչի: Մենք նշեցինք, որ համակարգիչն ունի և՛ բացասական, և ՛ դրական ազդեցություն մարդկանց կյանքում: Հնչեցին տարբեր տեսակետներ: Մասնակիցների մեծամասնությունը մտածում էին, որ համակարգիչը մարդուն «բթացնում» է, իսկ փոքրամասնությունը՝ հակառակը, համակարգիչը մարդու համար ինֆորմացիայի մեծ աղբյուր է և առանց համակարգչի մարդը ուղղակի չի կարող գոյատևել:
Քննարկվեց այն, որ աշակերտները նախընտրում են դիտել ֆիլմը կամ կարդալ համակարգչից , քան ոչ պատկերազարդ գիրքը վերցնել ձեռքը: Քիչ անց մենք կատարեցինք մի կենդանի փորձ և համեմատեցին թե 1 րոպեում քանի մարդու ձեռք կարող ենք սեղմել իրար հանդիպելով և համացանցով: Մենք համոզվեցինք, որ մարդիկ կարող են իրար հանդիպելով ավելի շատ սեղմել միմյանց ձեռք քան համացանցում:Հանգեցինք նրան,որ մարդիկ կտրվելով իրական կյանքից սկսում են ամաչել իրար ձեռք սեղմել և նաև ցանկաությունն է նվազում: Ի վերջո մենք եկանք այն համոզման, որ մարդը գրեթե 70% տեղեկություն ստանում է համացանցից և ունի շատ դրական կողմեր, իհարկե <<ճիշտ չափաբաժնով>> օգտվելու դեպքում:
No comments:
Post a Comment