Ինչպես արդեն գրել էինք 2011թ. սեպտեմբերից Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում աշխատում է Խաղաղության Կորպուսի կամավոր Աշլի Էլիսը:
Երիտասարդ կամավորին շատ է դուր գալիս Կողբ գյուղը և նրա բնակիչները: Գյուղում գրեթե բոլորը արդեն ճանաչում են նրան, հանդիպելիս ջերմ ողջունում են և սիրով զրուցում են նրա հետ: Աշլին մեծ սիրով շփվում է բոլորի հետ և արդեն հասցրել է մեծ թվով ընկերներ ձեռք բերել:
Դպրոցում նա համագործակցում է անգլերենի ուսուցիչների հետ, դասերի ժամանակ օգնում պատրաստել լրացուցիչ նյութեր, որպեսզի ավելի ոգևորի երեխաներին:
Դպրոցում հիմնել է անգլերենի անվճար խմբակ երկու տարիքային խմբերի համար: Անգլերեն լեզվով հետաքրքվող երեխաները սիրով հաճախում են նրա խմբակներին: Հիմա նա աշակերտներին նախապատրաստում է Նոյեմբերյանում կայանալիք անգլերեն բանաստեղծությունների ասմունքի մրցույթին, որն ամեն տարի անց է կացվում Խաղաղության Կորպուսի կամավորների կողմից:
Փետրվարին Աշլին և նրա գործընկեր Վարդանուշ Բարսեղյանը մասնակցեցին Ծաղկաձորում անցկացվող դասընթացին և հիմա աշխատում են դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման ծրագրի վրա:
No comments:
Post a Comment