2012 թվականի հունվարի 28-ին լրացավ մեր բանակի 20-ամյակը:Երիտասարդ,բայց պատերազմների թոհ ու բոհով անցած մեր բանակը միայն հպարտություն է ներշնչում ցանկացած հայի սրտում:ՈՒնենալ հզոր պետություն նշանանակում է ունենալ հզոր և մարտունակ բանակ:Մենք կարող ենք հպարտ լինել մեր ազգի նվիրյալներով,որոնք հենց պետության հիմնադրման օրից պայքարել են ՀՀ անկախ և ազատ լինելու համար:Պաշտպանել են մեզ բոլորիրս անձնանվեր լինելով իրենց հայրենիքին:Ազգը չի կարող չհպարտանալ իր մեծն զավակներով ինչպիսիք են սպարապետ Վազգեն Սարգսյանը,Մոնթե Մելքոնյանը և այլն:Նրանք շատ ծանր դժվարին պայմաններում էին պայքարում իրենց հայրենիքը ազատ և անկախ տեսնելու համար:Արյան գնով նվաճած այդ հաղթանակը քսան տարի անց մեզ նվիրել է մեր բանակը ,որը զինված է հզոր տեխնիկայով,նորագույն զինամթերքով և բավականին գրագետ սպայակազմով:Մեր բանակի սպայակազմին պատրաստում են նույնիսկ արտերկրեում:Մեր սերունդը և մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք ցանկացած զինվորի և սպայի,որ նրանք օր ու գիշեր պաշտպանում են մեր անդորրը:
Մեր դպրոցը շնորհակալություն հայտնելու համար ամեն տարի պատրաստում է ծանրոցներ և ուղարկում մեր գյուղի զորամասում ծառայող զինվորներին:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի և ԱԽ-ի կողմից ամեն տարի շնորհավորական նամակներ են ուղարկվում տարբեր ուսումնական տարիներում դպրոցն ավարտած և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր զորամասերում ծառայող զինվորներին:
No comments:
Post a Comment