Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Բարության ինքնաբուխ դրսևորման օրը: Գաղափարը միջազգային բարեգործական կազմակերպություններին է և դասվում է համաշխարհային տորների շարքը: Առաջարկվում է այս օրը լինել անսահման բարի և կատարել անշահախնդիր բարի գործեր:
Տոնի կապակցություն միջոցառում էր կազմակերպել Նոյեմբերյանի տարածաշրջանի <<Հույսի Կամուրջ>> հասարակական կազմակերպությունը: Հրավիրված էին տարածաշրջանի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ներկա էին նաև իրենց սաները: Երեխաները նայեցին օրվա խորհուրդն արտահայտոզ ֆիլմեր, նկարներ, բարի գործեր:
Միջոցառումից հետո մասնակից երեխաները փուչիկներով և իրենց ձեռքով պատրաստած բացիկներով շնորհավորեցին անցորդներին և տեղեկացրին տոնի մասին:
Բոլորը շատ գոհ էին և մեծ բավականություն ստացան միջոցառումից:
No comments:
Post a Comment