Փետրվարի 23-ին տեղի ունեցավ բանավեճ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Բանավեճի թեման էր <<Հայկական հեռուստասերիալների ազդեցությունը երեխաների վրա>>: Բանավեճին մասնակցում էին 6-11-րդ դասարանների 18 աշակերտներ: Նախապես նրանք բաժանվեցին երկու խմբի՝ դեմ /14/ և կողմ /4/:
Friday, February 24, 2012
Բանավեճ Հայկական հեռուստասերիալների ազդեցություն երեխաների վրա
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ բանավեճ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Բանավեճի թեման էր <<Հայկական հեռուստասերիալների ազդեցությունը երեխաների վրա>>: Բանավեճին մասնակցում էին 6-11-րդ դասարանների 18 աշակերտներ: Նախապես նրանք բաժանվեցին երկու խմբի՝ դեմ /14/ և կողմ /4/:
Tuesday, February 21, 2012
Հայտարարություն
Աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման
Ամառային Դպրոց 2012
<<Ստեփանավան Երիտասարդական Կենտրոն>> ՀԿ-ն իրականացնում է ԳԼՕ աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման Ամառային Դպրոց 2012:
Ծրագրի նպատակն է ինքնաճանաչման ¨ ինքնազարգացման հնարավորություններ ընձեռնել 13-16 տարեկան հայ աղջիկներին ¨ զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, ¨ ստեղծագործական մտքի ձ¨ավորում:
Ծրագրի տ¨ողությունը 7 օր է, hունիսի 16-ից մինչ¨ hունիսի 22-ը: Ամառային դպրոցը տեղի կունենա Ստեփանավանում: Պարապմունքերը վարելու են հայ ¨ ամերիկացի (ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորներ) հմուտ դասընթացավարները: Աշխատանքային լեզուն հայերենն է: Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը:
Ամառային դպրոցին կմասնակցեն 50 մասնակիցներ: Կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող, 8-11-րդ դասարաններում ուսանող աղջիկներ: Մասնակիցների դիմումները կդիտարկվեն ¨ ընտրությունը կավարտվի հունիսի սկզբին: Ընտրության արդյունքների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի աշխատակիցների կողմից հունիս ամսվա սկզբին:
Դիմումների ստացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
Դիմումները կարող եք ուղարկել syc_ngo@yahoo.com, simonyan.lilit@gmail.com էլեկտրոնային հասցեներով, փոխանցել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների միջոցով:
Դիմումի ձևը կարող եք ձեռք բերել ձեր դպրոցի ԽԿ կամավորներից կամ համակարգչային օպերատորներից:
Առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլ
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի առաջին՝ դպրոցական փուլը: Օլիմպիադայի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակները կտեղադրվեն www.olymp.am կայքում փետրվարի 28-ին:
Փետրվարի 20-ից սկսվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ՝ տարածաշրջանային փուլը, հետևյալ ժամանակացույցով.
Ժամանակացույց
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ /տարածաշրջանային / փուլի
2011-2012 ուսումնական տարի
| Առարկա | Ամիս, ամսաթիվ | Անցակցման վայրը |
| Հայոց լեզու | Փետրվարի 20 | Բերդավանի մ/դ |
| Ֆիզիկա | Փետրվարի 21 | Կողի №2 մ/դ |
| Պատմություն | Փետրվարի 22 | Բերդավանի մ/դ |
| Քիմիա | Փետրվարի 23 | Նոյեմբերյանի №2 մ/դ |
| Ինֆորմատիկա | Փետրվարի 24 | Բերդավանի մ/դ |
| Անգլերեն | Փետրվարի 25 | Կողի №2 մ/դ |
| Աշխարհագրություն | Փետրվարի 25 | Բերդավանի մ/դ |
| Կենսաբանություն Գրականություն | Փետրվարի 27 | Բերդավանի մ/դ |
| Ռուսաց լեզու, Աստղագիտություն | Փետրվարի 28 | Բերդավանի մ/դ |
| ՀԵՊ | Փետրվարի 29 | Կողի №2 մ/դ |
| ՆԶՊ | Մարտի 1 | Բերդավանի մ/դ |
Բոլոր քննություննեը սկիզբը 1100-ին:
Friday, February 17, 2012
Բարության միջազգային օր
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Բարության ինքնաբուխ դրսևորման օրը: Գաղափարը միջազգային բարեգործական կազմակերպություններին է և դասվում է համաշխարհային տորների շարքը: Առաջարկվում է այս օրը լինել անսահման բարի և կատարել անշահախնդիր բարի գործեր:
Տոնի կապակցություն միջոցառում էր կազմակերպել Նոյեմբերյանի տարածաշրջանի <<Հույսի Կամուրջ>> հասարակական կազմակերպությունը: Հրավիրված էին տարածաշրջանի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ներկա էին նաև իրենց սաները: Երեխաները նայեցին օրվա խորհուրդն արտահայտոզ ֆիլմեր, նկարներ, բարի գործեր:
Միջոցառումից հետո մասնակից երեխաները փուչիկներով և իրենց ձեռքով պատրաստած բացիկներով շնորհավորեցին անցորդներին և տեղեկացրին տոնի մասին:
Բոլորը շատ գոհ էին և մեծ բավականություն ստացան միջոցառումից:
Տեառնընդառաջ
Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծննողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է " Տեառնընդառաջը ", որը նշանակում է տիրոջն ընդառաջ: ԵՎ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:
Տարածված է այն պատկերացումը, թե Տյառնընդառաջի հետ վերջանում է §ձմռան քառասունքը: Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները վառվող մոմերով վերադառնում են իրենց տները:
Տոնակատարությունները շարունակվում են տների բակերում, որտեղ եկեղեցուց բերված կրակով խարույկներ են վառում:
Անցյալում Տյառնընդառաջի տոնը հանում էր նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը (անցյալում ընդունված կարգի համաձայն` մինչև հատուկ հրավերք չկազմակերպվեր, նշանված և նորապսակ երիտասարդները խուսափում էին հարսի ծնողների, հատկապես աներոջ հետ հանդիպել): Խարույկի վրայով ցատկելուց հետո նա կարող էր իր կնոջ ծնողների տուն այցելել: Տյառնընդառաջին նաև հացկերույթներ, խնջույքներ չէին լինում: Չէին լինում նաև այցելություններ: Միակ բացառությունը փեսացուի ընտանիքից հարսնացուի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն էր, որի պարունակությունը վայելում էին հարսնացուի ընկերուհիները: Տանտիկինը փոխինձ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները նույնպես խարույկ էին վառել դպրոցի բակում և փոքր տոնակատարությամբ նշեցին Տեառնընդառաջի տոնը:

Սուրբ Վալենտինի տոնակատարությունը Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։
Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է…
III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ։ Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։
Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,
իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին,Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։
Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։
Այդ օրը Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց մի գեղեցիկ տոնակատարություն. Աշակերտները տուփ էին դրել և բոլոր դպրոցահասակ սիրահարները իրենց նամակները գցում էին տուփի մեջ: Օրվա վրջում տուփը բացվեց և բոլոր հասցեատերերը ստացան իրենց նամակները
Wednesday, February 1, 2012
Հայ ժողովրդի 20-ամյա բանակը
2012 թվականի հունվարի 28-ին լրացավ մեր բանակի 20-ամյակը:Երիտասարդ,բայց պատերազմների թոհ ու բոհով անցած մեր բանակը միայն հպարտություն է ներշնչում ցանկացած հայի սրտում:ՈՒնենալ հզոր պետություն նշանանակում է ունենալ հզոր և մարտունակ բանակ:Մենք կարող ենք հպարտ լինել մեր ազգի նվիրյալներով,որոնք հենց պետության հիմնադրման օրից պայքարել են ՀՀ անկախ և ազատ լինելու համար:Պաշտպանել են մեզ բոլորիրս անձնանվեր լինելով իրենց հայրենիքին:Ազգը չի կարող չհպարտանալ իր մեծն զավակներով ինչպիսիք են սպարապետ Վազգեն Սարգսյանը,Մոնթե Մելքոնյանը և այլն:Նրանք շատ ծանր դժվարին պայմաններում էին պայքարում իրենց հայրենիքը ազատ և անկախ տեսնելու համար:Արյան գնով նվաճած այդ հաղթանակը քսան տարի անց մեզ նվիրել է մեր բանակը ,որը զինված է հզոր տեխնիկայով,նորագույն զինամթերքով և բավականին գրագետ սպայակազմով:Մեր բանակի սպայակազմին պատրաստում են նույնիսկ արտերկրեում:Մեր սերունդը և մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք ցանկացած զինվորի և սպայի,որ նրանք օր ու գիշեր պաշտպանում են մեր անդորրը:
Մեր դպրոցը շնորհակալություն հայտնելու համար ամեն տարի պատրաստում է ծանրոցներ և ուղարկում մեր գյուղի զորամասում ծառայող զինվորներին:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի և ԱԽ-ի կողմից ամեն տարի շնորհավորական նամակներ են ուղարկվում տարբեր ուսումնական տարիներում դպրոցն ավարտած և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր զորամասերում ծառայող զինվորներին:
Subscribe to:
Comments (Atom)