Saturday, October 20, 2012

8 նոր համակարգիչ նվիրաբերվեց Կողբի թիվ2 միջնակարգ դպրոցին

 Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 19 քաղաքային եւ 53 համայնքային դպրոցի կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա եւ գույք: Նախաձեռնությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամինն է` Հայաստանում Հնդկաստանի դեսպանության եւ «Վարդանյաններ» ՍՊԸ-ի հետ համատեղ:   Դպրոցի համակարգչային դասասենյակի կահավորումը հովանավորվել է «Վարդանյաններ» ՍՊԸ-ի կողմից` հանձինս հիմնադրամի բարերար Միքայել Վարդանյանի:  Այսպիսով, 2012թ. հոկտեմբերի 16-ին 8 համակարգիչներ և 1 տպող մեքենա նվիաբերվեց Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցին, իսկ հոկտեմբերի 19-ին դպրոց ժամանեցին հնդիկ մասնագետները՝ համակարգիչների տեղադրաման և ինտերնետ կապի ապահովմահ համար: Այժմ դպրոցն ունի բավականաչափ թվով համակարգիչներ ինֆորմատիկայի դասերը կազմակերպելու համար: Սա իսկապես մեծ նվեր և աջակցություն էր դպրոցին: Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի կառավարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Վարդանյաններ» ՍՊԸ-ին:



Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն 2012-2013

  Հոկտեմբերի 12-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2012-2013 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: 
  Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Ալեն Աբովյանը՝ 11-րդ <<ա>> դասարանից, Սուսաննա  Բալայանը՝ 11-րդ <<բ>> դասարանից, Մանե Ղալեչյանը՝ 9-րդ դասարանից, Լիանա Աբովյանը՝ 8-րդ դասարանից և Նարե Թամազյանը՝ 7-րդ դասարանից:
    Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը:  Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 6-12-րդ՝  դասարաններում: 
     Այսպիսով հոկտեմբերի 12-ին ձայների մեծամասնությամբ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Ալեն Աբովյանը 11-րդ <<ա>> դասարանից: 
  Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, տնօրինությունը և ուսուցիչները շնորհավորեցին Ալեն Աբովյանին՝ մաղթելով նրան բեղնավոր և եռանդուն աշխատանք:































  Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
 Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
     Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...
   Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց փոքր հավաքույթի ձևով: Հրավիրված էին նաև թաշակառու ուսուցիչներ, ովքեր երկար տարիներ աշխատել էին այս կրթօջախում: Բոլոր էլ շատ հուզված էին և թախիծով ու կարոտով էին հիշում այն աշխատանքային տարիները, որ անց էին կացրել այս դպրոցում: 
Դպրոցի  աշակերտական խորհրդի անդամներն էլ շնորհավորական բացիկներով և ծաղիկներով շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին իրենց տոնի առիթով:





Միջոցառում նվիրված հայկական էպոսի օրվան


Հոկտեմբերի 6-ին Կողբի թիվ 2 միջնակարգ  դպրոցի 7-րդ դասարանցիները անցկացրեցին հայկական  էպոսի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին <<Սասունցի Դավիթ>> էպոսի ստեղծման մասին շատ մանրամասներ: Դիտեցին հետաքրքիր տեսանյութեր:




Friday, October 5, 2012

Աշնանային արշավ

    Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար արդեն ավանդություն է դարձել ամեն տարի համադպրոցական արշավի անցկացումը: Այս տարի արշավի ուղղությունը Կողբի բնության հիասքանչ անկյուններից մեկը՝ Վարդիգյուղն էր: 
 Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, ծնողներ և ուսուցիչներ: Աշակերտները միշտ ոգևորությամբ և մեծ սիրով  են մասնակցում աշնանային արշավին: 
   Արշավի մասնակիցները սկզբում գնացին Վարդիգյուղի խեչ, ապա քիչ հեռու նստեցին մի փոքր հանգստանալու և վայելելու հիասքանչ բնությունն ու ջերմ արևը:
    Յուրաքանչյուր դասարան կազմակերպեց տարբեր խաղեր և մրցույթներ, եղան նաև մրցույթներ տարբեր դասարանների միջև: 
Խոսեցին նաև բնության պաշտպանության, մաքրության և օզոնի շերտի պաշտպանության մասին:
     Բոլորն էլ մեծ բավականություն ստացան և բարձր տրամադրությամբ և լավ հիշողություններով վերադարձան: