Saturday, October 20, 2012


  Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
 Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
     Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...
   Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց փոքր հավաքույթի ձևով: Հրավիրված էին նաև թաշակառու ուսուցիչներ, ովքեր երկար տարիներ աշխատել էին այս կրթօջախում: Բոլոր էլ շատ հուզված էին և թախիծով ու կարոտով էին հիշում այն աշխատանքային տարիները, որ անց էին կացրել այս դպրոցում: 
Դպրոցի  աշակերտական խորհրդի անդամներն էլ շնորհավորական բացիկներով և ծաղիկներով շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին իրենց տոնի առիթով:





No comments:

Post a Comment