Saturday, October 20, 2012

8 նոր համակարգիչ նվիրաբերվեց Կողբի թիվ2 միջնակարգ դպրոցին

 Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 19 քաղաքային եւ 53 համայնքային դպրոցի կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա եւ գույք: Նախաձեռնությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամինն է` Հայաստանում Հնդկաստանի դեսպանության եւ «Վարդանյաններ» ՍՊԸ-ի հետ համատեղ:   Դպրոցի համակարգչային դասասենյակի կահավորումը հովանավորվել է «Վարդանյաններ» ՍՊԸ-ի կողմից` հանձինս հիմնադրամի բարերար Միքայել Վարդանյանի:  Այսպիսով, 2012թ. հոկտեմբերի 16-ին 8 համակարգիչներ և 1 տպող մեքենա նվիաբերվեց Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցին, իսկ հոկտեմբերի 19-ին դպրոց ժամանեցին հնդիկ մասնագետները՝ համակարգիչների տեղադրաման և ինտերնետ կապի ապահովմահ համար: Այժմ դպրոցն ունի բավականաչափ թվով համակարգիչներ ինֆորմատիկայի դասերը կազմակերպելու համար: Սա իսկապես մեծ նվեր և աջակցություն էր դպրոցին: Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի կառավարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Վարդանյաններ» ՍՊԸ-ին:



Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն 2012-2013

  Հոկտեմբերի 12-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2012-2013 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: 
  Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Ալեն Աբովյանը՝ 11-րդ <<ա>> դասարանից, Սուսաննա  Բալայանը՝ 11-րդ <<բ>> դասարանից, Մանե Ղալեչյանը՝ 9-րդ դասարանից, Լիանա Աբովյանը՝ 8-րդ դասարանից և Նարե Թամազյանը՝ 7-րդ դասարանից:
    Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը:  Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 6-12-րդ՝  դասարաններում: 
     Այսպիսով հոկտեմբերի 12-ին ձայների մեծամասնությամբ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Ալեն Աբովյանը 11-րդ <<ա>> դասարանից: 
  Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, տնօրինությունը և ուսուցիչները շնորհավորեցին Ալեն Աբովյանին՝ մաղթելով նրան բեղնավոր և եռանդուն աշխատանք:































  Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
 Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
     Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...
   Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց փոքր հավաքույթի ձևով: Հրավիրված էին նաև թաշակառու ուսուցիչներ, ովքեր երկար տարիներ աշխատել էին այս կրթօջախում: Բոլոր էլ շատ հուզված էին և թախիծով ու կարոտով էին հիշում այն աշխատանքային տարիները, որ անց էին կացրել այս դպրոցում: 
Դպրոցի  աշակերտական խորհրդի անդամներն էլ շնորհավորական բացիկներով և ծաղիկներով շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին իրենց տոնի առիթով:





Միջոցառում նվիրված հայկական էպոսի օրվան


Հոկտեմբերի 6-ին Կողբի թիվ 2 միջնակարգ  դպրոցի 7-րդ դասարանցիները անցկացրեցին հայկական  էպոսի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին <<Սասունցի Դավիթ>> էպոսի ստեղծման մասին շատ մանրամասներ: Դիտեցին հետաքրքիր տեսանյութեր:




Friday, October 5, 2012

Աշնանային արշավ

    Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար արդեն ավանդություն է դարձել ամեն տարի համադպրոցական արշավի անցկացումը: Այս տարի արշավի ուղղությունը Կողբի բնության հիասքանչ անկյուններից մեկը՝ Վարդիգյուղն էր: 
 Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, ծնողներ և ուսուցիչներ: Աշակերտները միշտ ոգևորությամբ և մեծ սիրով  են մասնակցում աշնանային արշավին: 
   Արշավի մասնակիցները սկզբում գնացին Վարդիգյուղի խեչ, ապա քիչ հեռու նստեցին մի փոքր հանգստանալու և վայելելու հիասքանչ բնությունն ու ջերմ արևը:
    Յուրաքանչյուր դասարան կազմակերպեց տարբեր խաղեր և մրցույթներ, եղան նաև մրցույթներ տարբեր դասարանների միջև: 
Խոսեցին նաև բնության պաշտպանության, մաքրության և օզոնի շերտի պաշտպանության մասին:
     Բոլորն էլ մեծ բավականություն ստացան և բարձր տրամադրությամբ և լավ հիշողություններով վերադարձան:











Friday, September 28, 2012

Դաս-քննարկում օզոնի շերտի պաշտպանության մասին


 Սեպտեմբերի 27 ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհիները  7-րդ և 12-րդ դասարաններում անցկացրեցին դաս-քննարկում  նվիրված օզոնի շերտի պաշտպանության
   Դասի ընթացքում աշակերտները դիտեցին սլայդ-ցուցադրություն քննարկեցին թե՞ ինչ է օզոնը ,որտեղ է գտնվում, ինչպես է օզոնը գոյանում մթնոլորտում, ինչու ենք հոք տանում մթնոլորտային օզոնի պահպանության համարարդյոք օզոնը հավասարաչափ է  բաշխված երկրագնդի վրա,ինչպես է չափվում օզոնի քանակությունը մթնոլորտում, որոնք են մարդու գործունեության արդյունքում վերնոլորտային օզոնի քայքայման հիմնական փուլերը, ո նյութերի արտանետումներն են մարդու գործունեության արդյունքում առաջացնում օզոնային շերտի քայքայումը, որոնք են վերնոլորտային օզոնը քայքայող գազերը , որոնք են օզոնը քայքայող քլորի և բրոմի քիմիական ռեակցիաները, որոնք են քայքայված օզոնային շերտերը և այլն:



   
Մենք այդ դասընթացից սովորեցինք, թե որքան կարևոր է մեզ համար օզանային շերտի պաշտպանությունը և   թե ինչ պետք է անենք որպիսզի պահպանենք օզոնը : Դասի վերջում նայեցինք մուլտֆիլմ օզոնի մասին, որը մեզ շատ  դուր եկավ:
  



 Այժմ կոչ ենք անում բոլորիտ պահպանեք օզոնը որովհետև նրանից է կախված բոլորիս կյանքը

Monday, September 10, 2012

Նոր ուսումնական տարին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում

      Սեպտեմբերի 1... Առաջին զանգ... Շատերի համար որքան ցանկալի և ավետաբեր:
Այս տարի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար  40-րդ սեպտեմբերի 1-ն էր:
Առաջին դասարանցիները ծաղկեփնջերը ձեռքներին առաջին անգամ ոտք էին դնում մեր կրթօջախ՝ հուզմունքով և հավատով լեցուն: Ինչպիսի երազանքներ ու ցանկություններ, որոնք պետք է իրականացնեն տարիներ հետո:
    Պակաս հուզված չէին նաև մեր 12-րդ դասարանցիները, քանզի սա իրենց վերջին սեպտեմբերի 1-ն էր հարազատ կրթօջախում:
Դպրոցի  տնօրեն Կարեն Նազարյանը  շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչների և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց իրենց հույսերի և սպասումների իրականացում:


Thursday, April 19, 2012

Մոնտաժի դասընթացներ Կողբի թիվ2 միջնակարգ դպրոցում

<<Իմ մասին>> ծրագրի շրջանակներում մոնտաժի եռօրյա դասընթացներ տեղի ունեցան Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դասընթացին մասնակցում էին աշակերտներ  Կողբի երկու դպրոցներից, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցից և Բերդավանի միջնակարգ դպրոցից: Դասընթացը անց էր կացնում <<Ինտերնյուս>>- ի աշխատակից Գեղամ Վարդանյանը: Դասերին աշակերտները սովորեցին ինչպես նկարել տեսանյութ, ինչպես հարցազրույց վերցնել և ինչպես այդ նկարած տեսանյութերը մոնտաժել: 


Առաջին օրը  փոքրիկ  բեմադրություն ցուցադրեցին՝ <<Կարմիր գլխարկը>>: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը բեմադրեց <<Կարմիր գլխարկը>> <<կույր>>  հանդիսատեսի համար, մյուս խումբը՝ <<խուլ և համր>> հանդիսատեսի համար: 
բեմադրություն <<խուլ և համր>> հանդիսատեսի
համար
բեմադրություն <<կույր>> հանդիսատեսի
 համար

Երկրորդ օրը յուրաքանչյուր դպրոցի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ֆիլմեր իրենց բնակավայրերի մասին և այդ նկարած նյութերի վրա նրանք սովորեցին մոնտաժել videopad  ծրագրի միջոցով: 
Երրորդ օրը նրանք ինքնուրույն պատրաստեցին տեսանյութեր և ամփոփեցին ստացած գիտելիքները:




Thursday, April 5, 2012

Ծիծաղի օր












Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի ԱԽ-ի նախաձեռնությամբ մարրտի 31-ին ծիծաղի օրվան նվիրված հումորային  բացիկներ պատրաստվեցին և ԱԽ-ի անդամները դրանք բաժանեցին դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին և անցորդներին: Բացիկները մեծ ուրախությամբ ընդունվեցին  և բոլորի մոտ նկատվում էր բարձր տրամադրություն:






Thursday, March 29, 2012

Օգնության ծանրոցներ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցին

ԱՄՔՈՐ բարեգործական ընկերության կողմից մատի 28-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը օգնության ծանրոցներ ստացավ:  Ծանրոցների մեջ հիգիենայի պարագաներ էին, որոնք բաժանվեցին դպրոցի բոլոր դասարանների աշակերտներին և ուսուցիչներին:
ԱՄՔՈՐ ընկերությունը տարիներ առաջ նույնպես օգնություն էր ցուցաբերել դպրոցին: 
Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները իրենց շնորհակալությունն են հայտնում ԱՄՔՈՐ ընկերության օգնության համար:

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների հանդիպումը Կողբի գյուղապետի հետ

Մարտի 28-ին Կողբի երկու դպրոցների աշակերտները հանդիպում ունեցան Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանի հետ:  Հնադիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում,  և պարոն Աղաբաբյանը  սիրով պատասխանեց երեխաների բոլոր հարցերին:  Երեխաները տեղեկացան, թե ինչ աշխատանքներ են մնացել կատարելու մինչև հոկտեմբերին կայանալիք ընտրությունները:  Պարոն Աղաբաբյանն ասաց, որ հիմա գյուղում խմելու ջրի ջրագիծ է կառուցվում, և որ այդ խմելու ջրից կօգտվեն ավելի քան 300 ընտանիք, գյուղի Ավագի ձոր կոչվող հատվածում կառցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան սպորտային համալիր՝ ֆրանսիահայ բարերար Րաֆֆի Քամայանի նախաձեռնությամբ:
Աշակերտները բարձրացրին նաև գյուղի աղբահանության խնդիրը: Պարոն Աղաբաբյանն փաստեց, որ դա գյուղի ամենացավոտ հարցերից մեկն է, և նա այդ խնդրով զբաղվում է 2005թ.-ից, սակայն այն դեռ վերջնական լուծում չի ստացել: Նա ավելացրեց, որ գյուղի լուսավորության խնդիրը նույնպես կլուծվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: 
Աշակերտները խնդրեցին օգնել դպրոցին սպորտային գույքով, հանդիսությունների դահլիճի սեղան-աթոռներ ձեռք բերման համար: Նրանք նաև խնդրեցին օգնել ուսուցչանոցի կահավորմանը: Պարոն Աղաբաբյանն ասաց, որ կկատարի նրանց խնդրանքը:
Աշակերտները  պարոն Աղաբաբյանին առաջարկեցին Կողբի գյուղապետարանի կողմից կրթաթոշակ սահմանել դպրոցի միջին և  բարձր դասարաններում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների համար: Պարոն Աղաբաբյանը այս առաջարկը ևս ողջունեց, բայց ասաց, որ երբ ինքը աշակերտ էր, իրենք անշահախնդիր ձևով էին սովորում դպրոցում: 
Հանդիպմանը մասնակցում էին նաև Կողբի մշակույթի տան տնօրեն Սասուն Մուրադյանը և ՏԻՄ-ի ներկայացուցիչ Արմեն Ղուլիջանյանը:Աշակերտները մի քանի մշակութային հարց էլ  ուղղեցին պարոն Մուրադյանին:
Աշակերտներին հետաքրքիր էր, թե ինչու գյուղում չեն ներկայացվում բեմադրություններ, տիկնիկային թատրոնը ինչու չի գործում և  չեն կատարվում տեսաֆիլմերի ցուցադրումներ:  Նրանք խոստովանեցին, որ իրենք նույնպես  կարող են մասնակցություն ցույց տալ բեմադրություններին: Պարոն Մուրադյանը համաձայնվեց, որ, այո՛, վերջերս մշակույթային կյանքն այնքան էլ ակտիվ չէ,   և որոշեցին համագործակցել:

Wednesday, March 28, 2012

Խաղաղության Կորպուսի կամավորի գործունեությունը

Ինչպես արդեն գրել էինք 2011թ. սեպտեմբերից Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում աշխատում է Խաղաղության Կորպուսի կամավոր Աշլի Էլիսը:  
Երիտասարդ կամավորին շատ է դուր գալիս Կողբ գյուղը  և նրա բնակիչները: Գյուղում գրեթե բոլորը  արդեն ճանաչում են նրան, հանդիպելիս ջերմ ողջունում են և սիրով զրուցում են նրա հետ: Աշլին  մեծ սիրով շփվում է բոլորի հետ և արդեն հասցրել է մեծ թվով ընկերներ ձեռք բերել: 
Դպրոցում նա համագործակցում է անգլերենի ուսուցիչների հետ, դասերի ժամանակ օգնում պատրաստել լրացուցիչ նյութեր, որպեսզի ավելի ոգևորի երեխաներին: 
Դպրոցում հիմնել է անգլերենի անվճար խմբակ երկու տարիքային խմբերի համար: Անգլերեն լեզվով հետաքրքվող երեխաները սիրով հաճախում են նրա խմբակներին: Հիմա նա աշակերտներին նախապատրաստում է Նոյեմբերյանում կայանալիք անգլերեն բանաստեղծությունների ասմունքի մրցույթին, որն ամեն տարի անց է կացվում Խաղաղության Կորպուսի կամավորների կողմից: 
Փետրվարին Աշլին և նրա գործընկեր Վարդանուշ Բարսեղյանը մասնակցեցին Ծաղկաձորում անցկացվող դասընթացին  և հիմա աշխատում են դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման ծրագրի վրա:


Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը հրավիրված էին ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Դպրոցի աշակերտները երգով, պարով և ասմունքով շնորհավորեցին դահլիճում  ներկա գտնվող կանանց և աղջիկներին: Բոլորը շատ մեծ բավականություն ստացան կազմակերպված միջոցառումից:















Monday, March 5, 2012

Բաց դաս

<<Ապահով համացանց>>
Մարտի 2-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ <<Բ>> դասարանում տեղի ունեցավ բաց դաս:  Դասն անցկացրեց ինֆորմատիկայի ուսուցչուհի  Արմինե Աբովյանը: Նա ներկայացրեց դասի թեման, նպատակը, խնդիրները: Եվ ընդհանրապես ինչպես պետք է օգտվել համացանցից ապահով: Աշակերտները ներկայացրին համացանցային վիճակագրություն,  խոսեցին էլեկտրոնային գրադարանների , բլոգների, սոցիալական ցանցերի և շարժական տեխնոլոգիաների մասին: Այնուհետև դիտեցին 8-րդ դասարանի աշակերտ Սուրեն Ղուլիջանյանի պատրաստած տեսանյութը ապահով համացանցի վերաբերյալ:
Բաց դասին ներկա գտնվող  ուսուցիչները իրենց հարցերն ուղղեցին աշակերտներին և ստացան սպառիչ պատասխաններ:
Կատարեցին փորձ  <<ձեռք սեղման րոպե>>: Աշակերտներին առաջարկվեց 10 վայրկյանի ընթացքում հնարավորինս շատ դասընկերների ձեռքով ողջունել: Հետո քննարկում տեղի ունեցավ, թե այդ նույն ժամանակահատվածում, քանի մարդու նրանք կողջունեին համացանցում:
Հետո աշակերտները լրացրին safe.am կայքում տեղադրված համացանցի անվտանգության թեստը: Քանի որ նրանք արդեն լավ տեղյակ էին ինչպես համացանցից օգտվել ապահով, թեստի արդյունքները շատ բարձր էին: Վերջում խաղացին ապահով համացանցին նվիրված  esafetykit խաղը:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Ամալյա Ղարագյոզյանը շնորհակալություն հայտնեց ինֆորմատիկայի ուսուցչուհուն և աշակերտներին և խոստովանեց, որ ինքը ևս  շատ բան սովորես այդ դասից:


Բանավեճ Համակարգիչ և համացանց


2012 թվականի մարտի 1 ին տեղի ունեցավ  երկրորդ բանավեճը: Բանավեճին մասնակցում էին 12 աշակերտ, բանավեճ ակումբի ղեկավար Մանիկ Ազատյանը,  օգնող մանկավարժ, հոգեբան Անի Սիմոնյանը և նաև ունեինք հյուր՝ Էլիզա Աբովյանը:  Այս անգմվա բանավեճի մասնակից աշակերտներից քչերն էին մասնակցել նախորդ բանավեճին: Բանավեճի թեման էր  <<Համակարգիչն  և համացանց>>:

Այս անգամ բանավեճ-զրույցի սկզբում չկային կողմ և դեմ խմբեր, սակայն ընթացքում ստեղծվեցին: Մենք քննարկեցինք,  թե համակարգիչը և համացանցը ի՞նչ նշանակություն ունեն մարդկանց կյանքում, ինչքանո՞վ է նպաստում մեր երիտասարդ սերնդի զարգացմանը,  ո՞ր տարիքից պետք է երեխային թույլատրել օգտվել համակարգչից, արդյո՞ք մեր այժմյան առօրյան պատկերացնում եք առանց համակարգչի: Մենք նշեցինք,  որ համակարգիչն  ունի  և՛ բացասական,  և ՛ դրական ազդեցություն մարդկանց կյանքում: Հնչեցին տարբեր տեսակետներ: Մասնակիցների մեծամասնությունը մտածում էին,  որ համակարգիչը մարդուն «բթացնում» է, իսկ փոքրամասնությունը՝  հակառակը,  համակարգիչը մարդու համար ինֆորմացիայի մեծ աղբյուր է և առանց համակարգչի մարդը ուղղակի չի կարող գոյատևել: 
Քննարկվեց այն,  որ  աշակերտները նախընտրում են   դիտել ֆիլմը կամ կարդալ համակարգչից , քան ոչ պատկերազարդ գիրքը վերցնել ձեռքը: Քիչ անց մենք կատարեցինք մի կենդանի փորձ և համեմատեցին թե 1 րոպեում քանի մարդու  ձեռք կարող ենք  սեղմել  իրար հանդիպելով և համացանցով: Մենք համոզվեցինք,  որ մարդիկ կարող են իրար հանդիպելով ավելի շատ սեղմել միմյանց ձեռք քան համացանցում:Հանգեցինք նրան,որ մարդիկ կտրվելով իրական կյանքից սկսում են ամաչել իրար ձեռք սեղմել և նաև ցանկաությունն է նվազում: Ի վերջո մենք եկանք այն համոզման,  որ մարդը գրեթե 70% տեղեկություն ստանում  է համացանցից և ունի շատ դրական կողմեր, իհարկե <<ճիշտ չափաբաժնով>>  օգտվելու դեպքում:


Friday, February 24, 2012

Բանավեճ Հայկական հեռուստասերիալների ազդեցություն երեխաների վրա

  
 Փետրվարի 23-ին տեղի ունեցավ բանավեճ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Բանավեճի թեման էր <<Հայկական հեռուստասերիալների ազդեցությունը երեխաների վրա>>: Բանավեճին մասնակցում էին 6-11-րդ դասարանների 18 աշակերտներ: Նախապես նրանք բաժանվեցին երկու խմբի՝ դեմ  /14/ և  կողմ /4/:  



    Նախ խոսեցին ընդհանրապես  հայկական հեռուստասերիալների մասին, հետո քննարկեցին թե ինչու են դեմ կամ կողմ: Երեխաներն ասացին, որ կնախընտրեին սերիալների փոխարեն դիտել ուրիշ հաղորդումներ՝ ինտելեկտուալ, ուսուցողական, երաժշտական կամ ուղղակի գեղարվեստական ֆիլմեր: Քննարկեցին տարբեր հեռուստասերիալներ: Դրանց ամենաբացասական գծերից նշվեց, որ հայկական հեռուստասերիալներում ավելի շատ քարոզվում է բռնություն, մարդասպանություն, ժարգոնային խոսելաձև, իսկ հայկական հեռուստասերիալների կողմնակիցները նշեցին, որ այդ ամենը իր մեջ ունի մեծ խրատ՝ երեխաների և ընդհանրապես բոլոր հեռուստադիտողների համար դա օրինակ է ծառայում, որ իրենք իրենց հետագա կյանքում  չվարվեն կամ չխոսեն նման ձևով, ինչեպս դա տեսնում ենք մենք բոլորս մեր հեռուստասերիալներում:

Tuesday, February 21, 2012

Հայտարարություն


Աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման
Ամառային Դպրոց 2012
                       

<<Ստեփանավան Երիտասարդական Կենտրոն>> ՀԿ-ն իրականացնում է ԳԼՕ աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման Ամառային Դպրոց  2012: 

Ծրագրի նպատակն է ինքնաճանաչման ¨ ինքնազարգացման հնարավորություններ ընձեռնել 13-16 տարեկան հայ աղջիկներին ¨ զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները:  Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, ¨ ստեղծագործական մտքի ձ¨ավորում:

Ծրագրի տ¨ողությունը 7 օր է, hունիսի 16-ից մինչ¨ hունիսի 22-ը:  Ամառային դպրոցը տեղի կունենա Ստեփանավանում: Պարապմունքերը վարելու են հայ ¨ ամերիկացի (ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորներ) հմուտ դասընթացավարները:  Աշխատանքային լեզուն հայերենն է: Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը: 

Ամառային դպրոցին կմասնակցեն 50 մասնակիցներ: Կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող, 8-11-րդ դասարաններում ուսանող աղջիկներ:  Մասնակիցների դիմումները կդիտարկվեն ¨ ընտրությունը կավարտվի հունիսի սկզբին: Ընտրության արդյունքների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի աշխատակիցների կողմից հունիս ամսվա սկզբին:

Դիմումների ստացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:

Դիմումները կարող եք ուղարկել  syc_ngo@yahoo.com, simonyan.lilit@gmail.com էլեկտրոնային հասցեներով, փոխանցել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների միջոցով:


Դիմումի ձևը կարող եք ձեռք բերել ձեր դպրոցի  ԽԿ կամավորներից կամ համակարգչային օպերատորներից:


Առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլ

  Փետրվարի 18-ին տեղի ունեցավ դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի առաջին՝  դպրոցական  փուլը: Օլիմպիադայի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների  ցուցակները կտեղադրվեն www.olymp.am կայքում փետրվարի 28-ին:

   Փետրվարի 20-ից սկսվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ՝ տարածաշրջանային փուլը, հետևյալ ժամանակացույցով.


Ժամանակացույց
Դպրոցականների  առարկայական օլիմպիադաների երկրորդ /տարածաշրջանային / փուլի
2011-2012  ուսումնական տարի

Առարկա
Ամիս, ամսաթիվ
Անցակցման վայրը
Հայոց լեզու
Փետրվարի 20
Բերդավանի մ/դ
Ֆիզիկա
Փետրվարի 21
Կողի №2 մ/դ
Պատմություն
Փետրվարի 22
Բերդավանի մ/դ
Քիմիա
Փետրվարի 23
Նոյեմբերյանի №2 մ/դ
Ինֆորմատիկա
Փետրվարի 24
Բերդավանի մ/դ
Անգլերեն
Փետրվարի 25
Կողի №2 մ/դ
Աշխարհագրություն
Փետրվարի 25
Բերդավանի մ/դ
Կենսաբանություն
Գրականություն

Փետրվարի 27


Բերդավանի մ/դ
Ռուսաց լեզու,
Աստղագիտություն


Փետրվարի 28

Բերդավանի մ/դ
ՀԵՊ
Փետրվարի 29
Կողի №2 մ/դ
ՆԶՊ
Մարտի 1
Բերդավանի մ/դ

Բոլոր քննություննեը սկիզբը 1100-ին: