Friday, February 24, 2012

Բանավեճ Հայկական հեռուստասերիալների ազդեցություն երեխաների վրա

  
 Փետրվարի 23-ին տեղի ունեցավ բանավեճ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Բանավեճի թեման էր <<Հայկական հեռուստասերիալների ազդեցությունը երեխաների վրա>>: Բանավեճին մասնակցում էին 6-11-րդ դասարանների 18 աշակերտներ: Նախապես նրանք բաժանվեցին երկու խմբի՝ դեմ  /14/ և  կողմ /4/:  



    Նախ խոսեցին ընդհանրապես  հայկական հեռուստասերիալների մասին, հետո քննարկեցին թե ինչու են դեմ կամ կողմ: Երեխաներն ասացին, որ կնախընտրեին սերիալների փոխարեն դիտել ուրիշ հաղորդումներ՝ ինտելեկտուալ, ուսուցողական, երաժշտական կամ ուղղակի գեղարվեստական ֆիլմեր: Քննարկեցին տարբեր հեռուստասերիալներ: Դրանց ամենաբացասական գծերից նշվեց, որ հայկական հեռուստասերիալներում ավելի շատ քարոզվում է բռնություն, մարդասպանություն, ժարգոնային խոսելաձև, իսկ հայկական հեռուստասերիալների կողմնակիցները նշեցին, որ այդ ամենը իր մեջ ունի մեծ խրատ՝ երեխաների և ընդհանրապես բոլոր հեռուստադիտողների համար դա օրինակ է ծառայում, որ իրենք իրենց հետագա կյանքում  չվարվեն կամ չխոսեն նման ձևով, ինչեպս դա տեսնում ենք մենք բոլորս մեր հեռուստասերիալներում:

Tuesday, February 21, 2012

Հայտարարություն


Աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման
Ամառային Դպրոց 2012
                       

<<Ստեփանավան Երիտասարդական Կենտրոն>> ՀԿ-ն իրականացնում է ԳԼՕ աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման Ամառային Դպրոց  2012: 

Ծրագրի նպատակն է ինքնաճանաչման ¨ ինքնազարգացման հնարավորություններ ընձեռնել 13-16 տարեկան հայ աղջիկներին ¨ զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները:  Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, ¨ ստեղծագործական մտքի ձ¨ավորում:

Ծրագրի տ¨ողությունը 7 օր է, hունիսի 16-ից մինչ¨ hունիսի 22-ը:  Ամառային դպրոցը տեղի կունենա Ստեփանավանում: Պարապմունքերը վարելու են հայ ¨ ամերիկացի (ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորներ) հմուտ դասընթացավարները:  Աշխատանքային լեզուն հայերենն է: Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը: 

Ամառային դպրոցին կմասնակցեն 50 մասնակիցներ: Կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող, 8-11-րդ դասարաններում ուսանող աղջիկներ:  Մասնակիցների դիմումները կդիտարկվեն ¨ ընտրությունը կավարտվի հունիսի սկզբին: Ընտրության արդյունքների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի աշխատակիցների կողմից հունիս ամսվա սկզբին:

Դիմումների ստացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:

Դիմումները կարող եք ուղարկել  syc_ngo@yahoo.com, simonyan.lilit@gmail.com էլեկտրոնային հասցեներով, փոխանցել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների միջոցով:


Դիմումի ձևը կարող եք ձեռք բերել ձեր դպրոցի  ԽԿ կամավորներից կամ համակարգչային օպերատորներից:


Առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլ

  Փետրվարի 18-ին տեղի ունեցավ դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի առաջին՝  դպրոցական  փուլը: Օլիմպիադայի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների  ցուցակները կտեղադրվեն www.olymp.am կայքում փետրվարի 28-ին:

   Փետրվարի 20-ից սկսվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ՝ տարածաշրջանային փուլը, հետևյալ ժամանակացույցով.


Ժամանակացույց
Դպրոցականների  առարկայական օլիմպիադաների երկրորդ /տարածաշրջանային / փուլի
2011-2012  ուսումնական տարի

Առարկա
Ամիս, ամսաթիվ
Անցակցման վայրը
Հայոց լեզու
Փետրվարի 20
Բերդավանի մ/դ
Ֆիզիկա
Փետրվարի 21
Կողի №2 մ/դ
Պատմություն
Փետրվարի 22
Բերդավանի մ/դ
Քիմիա
Փետրվարի 23
Նոյեմբերյանի №2 մ/դ
Ինֆորմատիկա
Փետրվարի 24
Բերդավանի մ/դ
Անգլերեն
Փետրվարի 25
Կողի №2 մ/դ
Աշխարհագրություն
Փետրվարի 25
Բերդավանի մ/դ
Կենսաբանություն
Գրականություն

Փետրվարի 27


Բերդավանի մ/դ
Ռուսաց լեզու,
Աստղագիտություն


Փետրվարի 28

Բերդավանի մ/դ
ՀԵՊ
Փետրվարի 29
Կողի №2 մ/դ
ՆԶՊ
Մարտի 1
Բերդավանի մ/դ

Բոլոր քննություննեը սկիզբը 1100-ին:

Friday, February 17, 2012

Բարության միջազգային օր

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Բարության ինքնաբուխ դրսևորման օրը: Գաղափարը միջազգային բարեգործական կազմակերպություններին է և դասվում է համաշխարհային տորների շարքը: Առաջարկվում է այս օրը լինել անսահման բարի և կատարել անշահախնդիր բարի գործեր: 
Տոնի կապակցություն միջոցառում էր կազմակերպել Նոյեմբերյանի տարածաշրջանի <<Հույսի Կամուրջ>> հասարակական կազմակերպությունը: Հրավիրված էին տարածաշրջանի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ներկա էին նաև իրենց սաները: Երեխաները նայեցին օրվա խորհուրդն արտահայտոզ  ֆիլմեր, նկարներ, բարի գործեր:

Միջոցառումից հետո մասնակից երեխաները փուչիկներով և իրենց ձեռքով պատրաստած բացիկներով շնորհավորեցին անցորդներին և տեղեկացրին տոնի մասին:
Բոլորը շատ գոհ էին և մեծ բավականություն ստացան միջոցառումից:


Տեառնընդառաջ

Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծննողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է " Տեառնընդառաջը ", որը նշանակում է տիրոջն ընդառաջ: ԵՎ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:
Տարածված է այն պատկերացումը, թե Տյառնընդառաջի հետ վերջանում է §ձմռան քառասունքը: Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները վառվող մոմերով վերադառնում են իրենց տները:
Տոնակատարությունները շարունակվում են տների բակերում, որտեղ եկեղեցուց բերված կրակով խարույկներ են վառում:
Անցյալում Տյառնընդառաջի տոնը հանում էր նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը (անցյալում ընդունված կարգի համաձայն` մինչև հատուկ հրավերք չկազմակերպվեր, նշանված և նորապսակ երիտասարդները խուսափում էին հարսի ծնողների, հատկապես աներոջ հետ հանդիպել): Խարույկի վրայով ցատկելուց հետո նա կարող էր իր կնոջ ծնողների տուն այցելել: 
Տյառնընդառաջին նաև հացկերույթներ, խնջույքներ չէին լինում: Չէին լինում նաև այցելություններ: Միակ բացառությունը փեսացուի ընտանիքից հարսնացուի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն էր, որի պարունակությունը վայելում էին հարսնացուի ընկերուհիները: Տանտիկինը փոխինձ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:



Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները նույնպես խարույկ էին վառել դպրոցի բակում և փոքր տոնակատարությամբ նշեցին Տեառնընդառաջի տոնը:





Սուրբ Վալենտինի տոնակատարությունը Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում


Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։
   Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է…
III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական,  ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս  II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ։  Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։
 Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,
իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին,
Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։
  Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։
Այդ օրը  Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց մի գեղեցիկ տոնակատարություն. Աշակերտները տուփ էին դրել և բոլոր դպրոցահասակ սիրահարները իրենց նամակները գցում էին տուփի մեջ: Օրվա վրջում տուփը բացվեց և բոլոր հասցեատերերը ստացան իրենց նամակները 

Wednesday, February 1, 2012

Հայ ժողովրդի 20-ամյա բանակը

2012  թվականի  հունվարի    28-ին   լրացավ  մեր  բանակի   20-ամյակը:Երիտասարդ,բայց   պատերազմների  թոհ  ու  բոհով  անցած  մեր  բանակը  միայն  հպարտություն  է  ներշնչում  ցանկացած  հայի  սրտում:ՈՒնենալ  հզոր  պետություն  նշանանակում է  ունենալ  հզոր  և  մարտունակ  բանակ:Մենք  կարող  ենք  հպարտ  լինել  մեր  ազգի  նվիրյալներով,որոնք  հենց  պետության  հիմնադրման  օրից  պայքարել  են  ՀՀ  անկախ  և ազատ  լինելու  համար:Պաշտպանել  են  մեզ  բոլորիրս   անձնանվեր  լինելով  իրենց  հայրենիքին:Ազգը  չի  կարող  չհպարտանալ  իր  մեծն  զավակներով   ինչպիսիք են   սպարապետ  Վազգեն  Սարգսյանը,Մոնթե  Մելքոնյանը  և այլն:Նրանք  շատ  ծանր դժվարին  պայմաններում  էին  պայքարում   իրենց  հայրենիքը  ազատ  և անկախ  տեսնելու  համար:Արյան  գնով  նվաճած  այդ  հաղթանակը  քսան  տարի  անց  մեզ  նվիրել  է  մեր  բանակը ,որը  զինված  է  հզոր  տեխնիկայով,նորագույն  զինամթերքով և  բավականին  գրագետ  սպայակազմով:Մեր  բանակի  սպայակազմին   պատրաստում  են  նույնիսկ  արտերկրեում:Մեր  սերունդը  և  մենք  բոլորս  պետք  է  շնորհակալ լինենք    ցանկացած  զինվորի  և  սպայի,որ  նրանք  օր ու գիշեր  պաշտպանում  են  մեր  անդորրը:

Մեր   դպրոցը   շնորհակալություն  հայտնելու  համար   ամեն  տարի  պատրաստում  է   ծանրոցներ  և  ուղարկում  մեր գյուղի զորամասում ծառայող զինվորներին:
Կողբի թիվ 2  միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի և ԱԽ-ի կողմից ամեն տարի շնորհավորական նամակներ են ուղարկվում տարբեր ուսումնական տարիներում  դպրոցն ավարտած և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր զորամասերում  ծառայող զինվորներին: