Thursday, September 5, 2013

Շնորհավոր սեպտեմբերի 1



Հնչի՛ր առաջին զանգ, երկա՜ր, երկա՜ր հնչիր,

Կանչի՛ր մանուկներին, կանչի՛ր քո երգ-կանչով,
Կյանքի լույս են նրանք, կանչի՛ր նրանց, կանչի՛ր:





  Ուսումնական տարվա առաջին օրը հանդիսավորությամբ նշվեց նաև Կողբի թիվ 2միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա  էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, զորամասի հրամանատար գնդապետ Վահագն Ասատրյանը և բազմաթիվ այլ հյուրեր: 
 Տնօրենը, արժևորելով  գիտության և կրթության դերը, նշեց, որ Կողբի թիվ 2 դպրոցը մշտապես աչքի է ընկել ընդունելության բարձր մակարդակով, որի վառ ապացույցն այս տարվա արդյունքներն են (պետական բուհեր են ընդունվել 27 շրջանավարտներից 17-ը): Տնօրենը նաև նշեց, որ տարվա ձեռքբերումներից մեկն էլ նոր վերանորոգված սպորտդահլիճն է, որը խնդրահարույց հարց էր դպրոցում:
    


 Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Արմեն Ղուլարյանը, ով գնահատեց Կողբի թիվ 2 դպրոցի բարեխիղճ աշխատանքը և պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել դպրոցին:
    







Միջոցառումը համեմված էր գեղարվեստական համարներով, ինչն ավելի ոգևորեց աշակերտներին, հատկապես առաջին անգամ դպրոց ոտք դրած փոքրիկներին: Միջոցառման ավարտին փոքրիկները խոստացան՝



Խոսք ենք տալիս մենք միմյանց
Միշտ սովորել գերազանց,
Որ ուսուցիչ  ու դասղեկ
Ասեն ապրեք, երեխե՛ք:  





No comments:

Post a Comment