Saturday, March 26, 2011

Մեր դպրոցը

Տնօրեն Կարեն Նազարյան
Տնօրեն - Կարեն Աշոտի Նազարյանը:

Տավուշի մարզի Կողբի № 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972թվին: Հանդիսանալով ՀՀ պետական կրթական համակարգի օղակներից մեկը` դպրոցն իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրեր: Դպրոցում ակտիվորեն  գործում են կառավարման, ծնողական և աշակերտական խորհուրդները:
Ուսուցիչները մոտ  50-ն են, որոնց 97%-ն ունեն համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն: Դպրոցում որակյալ մասնագետների առկայությամբ են պայմանավորված հանրապետության բուհերի ընդունելության քննությունների ժամանակ մեր շրջանավարտների բարձր գնահատականները: Ներկայումս դպրոցի 123 շրջանավարտներ սովորում են ՀՀ տարբեր բուհերում: Դպրոցը բազմաթիվ մեդալակիրներ է տվել: Շարունակելով այդ ավանդույթը` 2009-2010 ուսումնական տարվա շրջանավարտ Սաթենիկ Բեջանյանը նույնպես դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով և  արժանացավ մեդալի:
Դպրոցի բոլոր ուսուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների  և ունեն համապատասխան որակավորում: Դպրոցի երկու ուսուցիչները` Անահիտ Ղարագյոզյանը (կենսաբանություն) և Հասմիկ Աբգարյանը (քիմիա), մասնակցել են առարկայական մրցույթի, հաղթող ճանաչվել  և համապատասխան դասընթացներ անցնելուց հետո ստացել <<Վերապատրաստող ուսուցիչ>> որակավորումը:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Զինա Անանյանը սեպտեմբերին հանրապետության նախագահի հրամանի համաձայն արժանացել է <<Վաստակավոր ուսուցիչ>> կոչման:
Դպրոցն ունի կահավորված կաբինետներ , որոնք նպաստում է ուսումնական գործընթացի բարձր մակարդակով կազմակերպելուն: Ժամանակակակից սարքավորումներով և դիդակտիկ պարագաներով են հագեցած կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, տեխնոլոգիայի կաբինետները:

Դպրոցի աշակերտները հաջողությամբ են մասնակցում տարածաշրջանային և հանրապետական առարկայական օլիմպիադաների և այլ մրցույթների ու փառատոների` արժանանալով մրցանակների և խրախուսանքների: Հաճախակի կազմակերպվող դպրոցական բազմաբնույթ միջոցառումները նպաստում են աշակերտների գեղագիտական ճաշակի և հետաքրքրությունների զարգացմանը, ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը:  Դպրոցի ինտելեկտուալ ակումբը 2001թ-ից 4 տարի անընդմեջ տարածաշրջանային մրցույթում արժանացել առաջին տեղի և նվաճել փոխանցիկ գավաթը: 2010թ.  հոկտեմբերին §Վահան Տերյան¦ հանրապետական մրցույթում դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Բարսեղյանը նվաճել է երրորդ տեղը:
Կողբի № 2 միջնակարգ դպրոցը 2000թ. Համագործակցում է <<Project Harmony>> կազմակերպության հետ:  Ինֆորմատիկայի կաբինետը համալրված է ժամանակակից համակարգիչներով և տեխնիկայով: Բացի այդ գործում է նաև համակարգչային ինտերնետ կաբինետը:Ներկայումս դպրոցի մեծ մասնաշենքը վերանորոգվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրերով: Նախատեսվում է փոքր մասնաշենքի վերանորոգում ֆրանսիական << Առաքելություն Մանկություն >> կազմակերպության կողմից: 2010թ.-ի հոկտեմբերից տարրական դասարաններն ընդգրկվել են ՄԱԿ-ի համաշխարհային Պարենի <<Դպրոցական սնունդ ծրագրում>>

No comments:

Post a Comment